Ռոնալդուն որոշել է առայժմ չվերադառնալ Թուրին
ՍՊՈՐՏԻտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է առայժմ չվերադառնալ Թուրին թիմակի Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուս ախտորոշվելու պատճառով։ Այդ մասին Ռոնալդուն հայտնել է իտալական ակումբի ղեկավարությանը, հաղորդում է gazetta.it-ը։
Ռոնալդուն այժմ գտնվում է Մադեյրայում (Պորուգալիա), որտեղ մասնակցել է քրոջ ծննդյան օրվա խնջույքին։ Պորտուգալիայի կառավարությունը արգելել է թռիչքներն Իտալիա, սակայն Ռոնալդուն մասնավոր ինքաթիռով Թուրին վերադառնալու թույլտվություն էր ստացել։
Ռուգանին եւ նրա հետ շփում ունեցած ֆուտբոլիստները մեկուսացվել են։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



