Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետն անձամբ է ղեկավարում քարոզարշավը. ի՞նչ խնդիրներ է լուծում դրանով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ հանրաքվեի քարոզարշավն անձամբ գլխավորելու համար վարչապետ Փաշինյանը մարտի 10-ից 24-ը արձակուրդ է վերցրել, վկայում է այն մասին, թե ինչքան մեծ կարևորություն են տալիս իշխանությունները ՍԴ դատավորների հեռանալու հարցին, թե իրենց թիմի համար ինչ կենսական նշանակություն ունի ՍԴ յոթ դատավորներից ազատվելն ու յուրային դատավորներ ունենալը։

Այն աստիճան կենսական, որ երկրի կառավարման և տնտեսության համար հիմնական պատասխանատու համարվող վարչապետը, երկրի համար կարևոր խնդիրներով զբաղվելու փոխարեն, մարտահրավերների՝ գնալով ահագնացող աճի պայմաններում իր ուսերին է տանում քարոզարշավի ծանրությունը։

Այնինչ, Փաշինյանը կարող էր քարոզարշավի իրականացման հարցը թողնել իր թիմի ներկայացուցիչների վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ քաղաքական ուժերի կողմից չկա ձևավորված «Ոչ»-ի քարոզչական շտաբ։ Առավել ևս, որ իր ելույթները նա կարող էր ունենալ նաև իր սիրելի «լայվով»՝ պետական գործերի «արանքում»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, ինչպես քանիցս նշել ենք, Փաշինյանը կարոտել էր փողոցը, կարոտել էր հանրահավաքային կյանքը, ուր իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում», ինչը չես ասի պետական կառավարման մասին:

Պակաս կարևոր չէ այն թեման, ինչի մասին պարբերաբար խոսվում է՝ սկսյալ հենց իշխանափոխության օրերից, այն է՝ վարչապետը չի վստահում իր թիմին, քանի որ իր թիմակիցների քարոզարշավը կարող է այնպիսի արդյունքներ չունենալ, ինչպիսին ակնկալում է և ինչպիսին կարող է լինել իր մասնակցության դեպքում։ Այսինքն, չունի այնպիսի թիմ, որն առանց Փաշինյանի կարող է ինչ-որ քայլ անել ու հաջողել: Ու ընդհանրապես, Փաշինյանը ակտիվ քայլեր չի ձեռնարկել ուժեղ թիմ ձևավորելու հարցում։ 

Փաշինյանից բացի, իշխանական թիմում ոչ միայն խարիզմատիկ քաղաքական ֆիգուր չկա, այլև շատերին հանրությունը չի էլ ճանաչում, քանի որ քաղաքական կենսագրություն չունեցող, անփորձ երիտասարդներ են։ Այս իրավիճակը մի կողմից էլ ձեռնտու է վարչապետին, քանի որ իր թիմը մշտապես կախված կլինի իրենից, և քաղաքական ինքնագործունեությամբ զբաղվողներ չեն լինի՝ հատկապես այն պարագայում, երբ Փաշինյանը անընդհատ ակնարկում է, թե պետական կառավարման համակարգում դավաճաններ կան։

Մյուս կողմից՝ անձամբ մասնակցելով քարոզարշավին և դրա շրջանակներում այցելելով տարբեր բնակավայրեր՝ Փաշինյանը, որը ցույցեր և երթեր կազմակերպելու և վարելու հմուտ մասնագետ է, նպատակ ունի խանդավառություն առաջացնել քաղաքացիների շրջանում, չթողնել, որ նրանց մոտ մնացած հույսի վերջին շողերը մարեն, քանի որ վերջին շրջանում ավելի էր նկատելի դառնում, որ քաղաքացիներն իշխանություններին նույնքան խանդավառությամբ չեն ընդունում, ինչքան որ անցյալ տարի, էյֆորիան այլևս չկա, նվազում է իշխանությունների վարկանիշը։ Սա՝ առնվազն:

Բացի դրանից, քարոզարշավը պատեհ հնարավորություն է հանրության տրամադրությունները շոշափելու, հասկանալու, թե ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները, կառավարությունը որ ուղղություններով է թերացել և ինչ ուղղությամբ պետք է աշխատի։ Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ հանրահավաքային այս ձևաչափով շատ բան չես իմանա, քանզի մի կողմից՝ վարչապետը առավելապես խոսող է, այլ ոչ լսող, մյուս կողմից՝ մարդկանց զգալի մասը այդ հավաքներին մասնակցում է կա՛մ զուտ հետաքրքրությունից ելնելով, կա՛մ էլ՝ պարտադրված:

Այդուամենայնիվ, այս առումով ուշագրավ էր Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է էմոցիոնալ շփվել միմյանց հետ, բայց դա չպետք է դառնա փոխադարձ ատելություն, մարդկանց յուրայինների ու օտարների բաժանելու գործընթաց։

Տպավորություն է առաջանում, որ վարչապետը խոստովանում է իրենց մեղքը հասարակությանը յուրայինների ու օտարների, սևերի ու սպիտակների բաժանելու ու թշնամանք գեներացնելու հարցում։

Սակայն այդ տպավորությունը միայն թռուցիկ է. մենք գործ ունենք ժողովրդին հաճոյանալու հերթական դրսևորման հետ, քանի որ եթե վարչապետն ընդունում է իրենց թերացումը, ապա ինչո՞ւ է հենց նույն քարոզարշավի ընթացքում իր քաղաքական հակառակորդների հասցեին թշնամական, քամահրական և նույնիսկ վիրավորական արտահայտություններ օգտագործում։ Սա ոչ թե էմոցիայի հարց է, այլ հանրության էներգետիկան ընդդիմադիրների դեմ ուղղելու քաղաքական հնարք։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը