Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում երեկ՝ մարտի 10-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, ժամը 23:50-ի սահմաններում Լիճք գյուղի բնակիչ, 27-ամյա Զովիկ Իրիցյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զ. Իրիցյանը, նրա ուղևորներ, համագյուղացի, 52-ամյա Կարինե Իրիցյանը և Երևանի բնակիչ, 4-ամյա Սիրուշ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Իրիցյանը տեղում մահացել է:



