Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանեցի տղա (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

 

Լոռու մարզի Կուրթան գյուղում «Հպարտ քաղաքացու» անձնագրի բաժանման ընթացքում աղետի գոտու բնակիչը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օժանդակել իրեն տնակից դուրս գալու և բնակարան ձեռք բերելու հարցում։ Փաշինյանի պատասխանը կոշտ ու կոպիտ եղավ. «առողջ տղա ես, չես ամաչում, եկել տուն ես ուզում, ոտք ու ձեռք ունես, գնա ինքդ աշխատի, ստեղծի»։ Վարչապետի արձագանքը քննարկման առիթ էր դարձել համացանցում։

 

 

 

Քիչ առաջ, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ միջադեպին և իր սխալ արարքի համար ներողություն խնդրեց  Մեխակից և ՀՀ քաղաքացիներից․

 

  

 

 

 

Խոսելով վարչապետի արձագանքի մասին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեխակն ասաց, որ դրանից իրեն վատ է զգացել․ «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձանից ներողություն խնդրեր»,- նշեց կուրթանեցի տղան՝ նշելով, որ այս պահին իրենց տուն է այցելել ԱԺ պատգամավոր, վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը։

 

Կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանն ասաց, որ այն օրը վարչապետի արձագանքից անակնկալի է եկել, չէր սպասում նման վերաբերմունքի, դրա համար էլ չկարողացավ լիարժեք ներկայացնել իրավիճակը․ «Սխալը ես էի, պապանձվեցի, ամաչեցի, չկարողացա խոսել։ Ֆեյսբուքներում ինչ ասես՝ գրում են իմ հասցեին, ասում են՝ «այ բոմժ», բայց չեն հասկացել, թե ես ինչ էի ուզում ասել։ Երբ վարչապետը սկսեց ջղայնանալ, ես էլ ձայն չհանեցի, այդ պահին վիրավորվեցի, բայց դե վիրավորվեմ-չվիրավորվեմ, միևնույն է՝  բան չի փոխվելու»,- ասաց Մեխակը։

 

Նա նշեց, որ իրենք երկրաշարժի հետևանքով տուժել են ու տեղափոխվել Կուրթան, բայց պետությունն իրենց չի փոխհատուցել և որևէ ձևով չի աջակցել։ Տնակում ապրում են 10 հոգով․ ծնողները, կինն ու երեխան, եղբոր ընտանիքը։ «Երեխաս 2,5 տարեկան է, հենց այս պահին հիվանդանոցում ենք, վատառողջ է։ Ես էլ առողջական խնդիրներ ունեմ․ ողնաշարիս 2 գրիժա ունեմ, թոքաբորբ, բրոնխիտ եմ, մի թոքս բորբոքված ա, երիկամի խնդիր ունեմ։ Երանի առողջություն ունենայի, աշխատեի, ինձ էլ հաճելի չէր, որ վարչապետին տենց բան ասեի։ Ստիպված թեթև գործեր եմ անում, մեկի համար գնում խոտ եմ բարձում, կարտոշկա հանում, որ 3000, 4000 տուն բերեմ, ապրենք։ Ուրիշ գործ չեմ կարա անեմ։ Ժամանակին Ռուսաստան էի գնում, ռեմոնտի գործ էի անում, բայց ամեն անգամ խաբվում էի։ Աշխատել, մի հատ կով եմ ստեղծել, որ երեխեքին կաթ լինի։ Տան պայմաններն էլ էն չեն, մի մասը գետնին ա քնում, մի մասը եսիմ որտեղ, խոնավ տնակում ապրում ենք»,- նշեց նա։

 

Իրապես, Մեխակի ընտանիքն ապրում է տնակի 2 փոքր սենյակում՝ խոնավ ու հարմարություններից զուրկ։ Տան ծածկն ու պատերն այնքան անբերակարգ են, թվում է՝ ուր որ է կփլվեն։

 

Սոնա Հարությունյան

 

     

 

Հին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր