Վրաերթ Սևան-Գետափ ավտոճանապարհին. կա զոհ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 10-ին, ժամը 17:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռոման Ու.-ին (ծնված 1996 թ․), այնուհետև բախվել «Mercedes C180» և «ՎԱԶ- 2107» մակնիշների ավտոմեքենաներին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեք քաղաքացի (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղափոխվել են Գավառի ԲԿ, իսկ Ռոման Ու.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



