Երեւանում Hyundai Elantra եւ Mercedes մակնիշների ավտոմեքենաները բախվել են միմյանց. կան տուժածներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Բեկի պողոտայի 95/11 հասցեի դիմաց երեկ՝ մարտի 9-ին, ժամը 21։20-ի սահմաններում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 35-ամյա Դավիթ Մ-ի վարած Mercedes մակնիշի եւ 38-ամյա Դանիել Ռ-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետեւանքով Hyundai-ի վարորդն ու նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 42-ամյա Վարդան Ա-ն դեպքի վայր ժամանած Երեւանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



