Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այծեղջյուրներ, հնարավոր են անսպասելի որոշումներ․ մարտի 10-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Ցուլ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ, մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժությունները ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:  

Երկվորյակ: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն յոգայի պարապմունքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվել: Հնարավոր է մրսածություն, դիմադրողականությունը ցածր է:

Խեցգետին: Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն, ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Առյուծ: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Յոգայով զբաղվեք: Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:

Կույս: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կշեռք: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում՝ ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Կարիճ: Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Կարիճներ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացնել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գործընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ինտերիերի պարագաներ, կահույք գնելու համար:

Այծեղջյուր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները: Շուտով շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը: Ֆինանսական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ջրհոսներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:

Ձկներ: Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի․ դուք ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Ընտանիք կազմած Ձկների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան