Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտի 10-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Ցուլ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ, մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժությունները ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:  

Երկվորյակ: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն յոգայի պարապմունքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվել: Հնարավոր է մրսածություն, դիմադրողականությունը ցածր է:

Խեցգետին: Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն, ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Առյուծ: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Յոգայով զբաղվեք: Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:

Կույս: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կշեռք: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում՝ ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Կարիճ: Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Կարիճներ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացնել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գործընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ինտերիերի պարագաներ, կահույք գնելու համար:

Այծեղջյուր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները: Շուտով շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը: Ֆինանսական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ջրհոսներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:

Ձկներ: Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի․ դուք ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Ընտանիք կազմած Ձկների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Ճայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ