Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախկիններին մերժելը սոցիալական շիզոֆրենիա է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախկինի դեմ երևակայական պայքարը իռացիոնալ է, ոչ մի տեղ տանող, անպտուղ զբաղմունք։ Օրինակ՝ դիակը հողից հանել-վառելը, մարտից հետո բռունցքներ թափահարելը, հեռացողի հետևից հիշոցը և այլն։ Այսպիսի «պայքարը» բնորոշ է սնոտիապաշտ, փոքրոգի, թույլ մարդկանց։

Առարկայի-երևույթի բնութագրիչներից մեկը ժամանակայինն է՝ նոր, թարմ, հին, նախկին, ժամկետանց, նորաձև և այլն։ Քաղաքական գործիչներին և քաղաքական գործընթացները ժամանակային հատկանիշով բնութագրելով բավարարվում են նրանք, որոնք քաղաքական գիտելիքի կամ տեղեկատվության պակաս ունեն։

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո հեղափոխական խոսափողները քաղաքական գործիչներին բաժանում են նախկինների և ներկաների։ Հեղափոխության կողմնակիցներից զատ, մնացած բոլորը դասվում են նախկինների շարքին։ Նրանց վերաբերյալ քննադատությունը շրջանցում է քաղաքական իրականությունը, գաղափարները, ազգային շահը, շեշտը դնելով ժամանակային բնութագրի վրա՝ նախկինն են, և վերջ։ Քաղաքական նախաձեռնությունների առաջին տողում նույնպես ժամանակային բնութագիրն է։ Օրինակ՝ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն, այսպես կոչված՝ նախկիններին մերժելու ցույց է, առանց քաղաքական հետաքրքրության, առանց վաղվա օրակարգի, քաղաքակրթական երազանքի։ Այս մոտեցումն ամայացնում է քաղաքական համակարգը և, ինքնին, արժեզրկում հանրաքվեն։

Ինչու՞ են հանաքվեի քարոզարշավի հիմնական մեխը դարձնում նախկիններին մերժելը։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ ընտրապայքարի կողմերից մեկը փաստացի չկա։ «Այո»-ն ռեալ մրցակից չունի։ Իսկ առանց մրցակցության ընտրությունը չի համապատասխանում ժողովրդավարության փիլիսոփայությանը։ Այդ պատճառով հորինվել է գոյություն չունեցող ընդհանրական ուժ՝ այսպես կոչված՝ նախկիններ, նրանց վերագրվել են հեղափոխության դեմ նյութվող ենթադրյալ-դավադիր ծրագրեր, որոնք չեզոքացնելու համար հռչակվել է պայքար։ Այսպես ընտրարշավին հաղորդվել է երևակայական մրցակցային տրամադրություն։

Օբյեկտիվ պատճառն այն է, որ հեղափոխությունը գաղափարախոսություն չունի։ Ուստի օրինաչափ է, որ իշխանություններն ավելորդ ջանասիրությամբ են իրականացնում նախկինների քաղաքական օրակարգը։ Իսկ նախկիններին մերժում են նոմինալ ինքնահաստատման մակարդակում, ինչպես որդին է մերժում հորը, բայց ջանասիրաբար շարունակում նրա գործը։ Այսպիսով՝ նախկիններին մերժելը արտահայտվում է որպես սոցիալական շիզոֆրենիա։ Եթե հասարակությունն իսկապես հիվանդանա, պերմանենտ մերժի նախընթաց ձեռքբերումը, բայց մնա նույն գծի վրա, ապա ամեն իշխանափոխությունից հետո սկսելու է պայմանական զրոյից, հուզաբար փշրելով ժառանգականությունը, որը պետության գոյության պայմանն է։

Թաթուլ Մկրտչյան

 

Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել