ՊՆ-ում անցկացվել են քննարկումներ՝ կապված բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների եւ մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին եւ գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաեւ մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



