Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես երջանիկ պահել հեշտոցը․ Ինտիմ հիգիենայի ոսկե կանոնները

ԼԱՅՖ

 

 

Սեռական կյանքով ապրող ցանկացած կին իր մտքում հարցին պատասխանեց` ես իմ հեշտոցը երջանիկ եմ պահում սեքսով զբաղվելով վուալաաաաաաաաա, ճիշտ եք բայց....մի հատ մեծ ԲԱՅՑ կա ու դրա մասին եմ ուզում գրել։
Սեքսը լիակատար վայելելու ու հեշտոցը երջանիկ պահելու պատասխանը առողջ հեշտոցն ունենալն է։

 

Մեր հայկական մշակույթի մեջ բացակայում է ծնողների` մասնավորապես մոր կողմից, աղջկա հետ այս թեմայով խոսելը ու քանի որ խմբում ամեն տարիքի աղջիկ կա, ուրախ կլինեմ իմ գիտելիքներով կիսվել։
Հայ մամաները իրենց աղջիկների հետ չեն խոսում, թե ինչպես է պետք պահել հիգիենան սեռական ակտից առաջ, հետո, ընդհանրապես սեռական օրգանների ճիշտ խնամքը ինչպես կազմակերպել։ Ինձ էլ իմ մաման չի ասել, բայց ինքս շատ բան սովորեցի "մենք և մեր մարմինը" գրքից, որը գրված է Կանադայի հայ կանանց կողմից, Glow ափլիքեյշնից, սա մի հրաշք app է, որտեղ կարելի է գտնել լիքը հետաքրքիր ինֆո։
Հիմա հերթով, կարգով

 

 

✓ չի կարելի սեռական օրգանները լվանալ օճառով (կապ չունի dove, safeguard, մանկական և այլն), գելով( եթե նույնիսկ վրան նշված է որ այն համապատասխանում է այդ հատվածի pH-ին)։ Սա վերաբերում է նաև տղամարդկանց, քանի որ օճառ և գել օգտագործելը լորձաթաղանթը չորացնող հատկություն ունի և խախտվում է ներքևների` downtown-ի (այսուհետ էսպես գրեմ) միկրոֆլորան։
✓ չի կարելի սեռական օրգանները լվանալ սպունգով (հատկապես լոգասենյակում չորացած սպունգը իր մեջ լիքը բակտերիաներ է պարունակում, որը արհեստականորեն չի կարելի տարածել այդտեղ)։
✓ սեռական հարաբերությունից առաջ պետք է միմիայն սովորական ջրով լվանալ արտաքին հատվածը և վերջ։
✓ սեռական հարաբերությունից հետո պետք է միզել (սա բնական ճանապարհով լվանալու ֆունկցիա ունի) և կրկին` սովորական ջրով ցողել։
✓ չի կարելի լվանալ մարգանցովկայի, սոդայաջրի, աղաջրի, երիցուկի, վարդի ու այլ եփուկների ջրով, քանի որ չկա որեւէ գիտական հետազոտություններ, որ սա նպաստում է ինչ-որ բանի լավացմանը, մնացած ոչ գիտական միֆերը կարող են վնասել և բորբոքումների առաջացման նախապայման դառնալ։
✓ եթե արդեն միկրոֆլորան խախտվել է և կա դիսկոմֆորտի զգացողություն, ապա կարող եք լվանալ գինիով կամ քացախով։ Քանի որ վերջիններիս pH -ը սովորաբար 3-4 է, իսկ առողջ վագինայինը 3.8-4.8 և սա կարող է հանգստանալու զգացողություն տալ, մինչև կդիմեք բժշկի։
✓ մեր օրերում բավականին լայն տարածում ունեն պարֆյումները` օծանելիք նախատեսված ինտիմ հատվածների համար, անուշաբույր կրեմներ` աճուկային հատվածներին քսելու և անուշ բուրելու համար, օծանելիքներ անկողնային պարագաների համար, բայց կիսվեմ մի հետաքրքիր բանով։ Հեշտոցից պետք է գա հեշտոցի հոտ և համ, այն նախատեսված չէ բուրելու, որպես ելակ կամ կոկոս։
Հիմա ավելի մանրանամ։ Ձեր զուգընկերը գրգռվելու է նույնիսկ ձեր հոտից և համից, քանի որ այն ասոցացվում է նախկինում ունեցած սեքսի ժամանակ ապրած էմոցիաների հետ։ Հա , հիշողությունները ունեն էմոցիաներ, հոտ, համ, գույն, ձայն և այլն։ Ձեր բույրը պատկանում է միմիայն ձեզ, ուրիշ մեկից նա ձեր համը ու հոտը չի զգալու, մինչդեռ օգտագործելով լայն տարածում գտած հոտով օծանելիք, տվյալ բույրին "վարժեցնում եք", և մեկ ուրիշ կնոջից նույն բույրը զգալով , նրա մոտ նույն քիմիան է տեղի ունենալու, քանի որ հոտը ասոցացվում է հաճելի պահերի հետ։
Պետք է միայն հաճախակի լվացվել, կրել մաքուր ներքնազգեստ և դուք կունենաք հաճելի և առողջ բույր։
✓ մի կրեք խանութում վաճառվող մեկանգամյա օգտագործման ամենօրյա տակդիրներ, քանի որ հեշտոցից արտազատված հեղուկը հայտնվում է չշնչող միջավայրում և միկրոբների բազմացման համար լավ միջավայր ստեղծում։ Նկարով ձեզ եմ ներկայացնում բազմակի անգամ օգտագործվող ամենօրյա տակդիրներ։ Ինձ համար ըստ առաջնահերթության ներկայացնեմ +ները` Երկիր մոլորակը ավելի քիչ է աղտոտվում չշրջանառվող աղբով, այն կտորից է, ինչը ավելի ցանկալի է արտաքին շուրթերի հետ շփման համար և տնտեսում եք գումար` եթե հաշվենք երկարաժամկետ ժամանակաշրջանի համար։

 

✓ գինեկոլոգները խորհուրդ են տալիս կրել տամպոններ միայն շատ հազվադեպ դեպքերում, տակդիրները առողջության տեսանկյունից ավելի ապահով են։

 

✓ լողավազան գնալուց տամպոններ մի օգտագործեք, ջրով սեռավարակներ ձեռք չեն բերում, մինչ դեռ թաց տամպոնը ներսում ցանկալի չէ ունենալ։
✓ նորմալ և առողջ հեշտոցը պետք է լինի խոնավ և լորձով պատված։ Այսինքն ունենալով արտադրություն դա անհանգստանալու առիթ չէ, եթե այն թափանցիկ կամ սպիտակ է, հոտ չունի։ Բժշկի պետք է դիմել, եթե արտադրությունից ձկան հոտ է գալիս և այն դեղնավուն-կանաչավուն գույնի է, կաթնաշոռի տեսք ունի։ Պետք է անհանգստանալ չոր հեշտոցի դեպքում, բայց ոչ առողջ խոնավի։
✓ առողջ հեշտոցը ունի գինու, գարեջրի կամ հացի համ + այդ օրվա սննդակարգին բնորոշ հոտ, քանի որ ինչ լցնում ենք մեր օրգանիզմ, այն էլ մեզանից դուրս է գալիս։
✓ օրվա սննդակարգում կաթնամթերք ունենալը "պարտադիր"-ին հավասար բան է։

Վերջում հավելեմ, եթե հայու սուրբ գենը կրող ու մտքում "յախկ" ասող կանայք ցանկանում են իրենց հոգեվիճակին համապատասխան քոմենթ գրել, թե բա հեշտոցի համ ու հոտին ծանոթ չեք, միանգամից բոլորիդ ասեմ` վերցնում եք փոքրիկ հայելի ու առանձնանում լոգասենյակում, բայց առանց վիսկիի ձեզ հետազոտեք հա?

 

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան