Հրապարակվել են արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները
ՖՈՏՈՔեմբրիջի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց դստեր՝ արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները, ով այս ամիս դարձել է 6 ամսական, ասվում է Քենսինգթոնի պալատի հաղորդագրության մեջ,-տեղեկացնում է Past.am-ը:
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են, որ կարող են ներկայացնել արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները: Դրանք արվել են դքսուհու կողմից նոյեմբերի սկզբին Նորֆոլկի իրենց տանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում արքայադուստրը կրում է ծաղկավոր զգեստ ու նուրբ վարդագույն բլուզ: Լուսանկարներից մեկում Շառլոտան խաղում է խաղալիք արջուկի հետ, մյուսում ժպտում է՝ նայելով օբյեկտիվի կողմը: Արքայադուստր Շառլոտան ծնվել է մայիսի 2-ին:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



