Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 6-ին, ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 23-ամյա Ռոման Ն-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի՝ ծեծի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 6-ին, ժամը 19.10-ին, Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 31-ամյա Սպարտակ Շ-ն, որը 2017թ. հունիսի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողը ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ հարցաքննության:



