Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ար­ցա­խյան քա­րո­զար­շա­վի առա­ջին տասն օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արդեն տասն օր է, ինչ Արցախում ընթանում է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Պետք է նշել, որ այն բավականին ակտիվ ու հետաքրքիր է ընթանում: Կուսակցություններն ու նախագահի թեկնածուները շարունակում են հանդիպումները ընտրողների հետ, ներկայացնում իրենց մոտեցումները:

Իհարկե, հանդիպում են նաև հակաքարոզչության տարբեր տարրեր, կոշտ ձևակերպումներ, սակայն դրանք ընտրությունների համար արտառոց երևույթներ չեն: Էականն այն է, որ տարբեր փորձագետների գնահատականներով, գոնե մինչև այս պահը կողմերը հնարավորինս պահպանում են կոռեկտություն՝ չանցնելով թույլատրելիի սահմանները:

Տեղեկություններ են ստացվում, որ քարոզարշավին զուգահեռ անցկացվում են որոշակի սոցհարցումներ՝ պատկերացում կազմելու, թե ինչպես են փոխվում հատկապես նախագահի թեկնածուների վարկանիշները: Սակայն այն տվյալները, որոնք նաև մեզ են հասանելի դառնում և որոնց վերաբերյալ լինում են տարբեր հրապարակումներ, պետք է որ էապես անհանգստացնեն հայաստանյան իշխանություններին: Բանն այն է, որ տևական ժամանակ հանրությունը փորձում էր հասկանալ, թե ում է սատարելու Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ դա այդ թեկնածուին կարող է օգտակար լինել, չի բացառվում, որ ընդհակառակը: Սակայն հայաստանյան իշխանությունների հետաքրքրությունների թեման միշտ էլ ակտուալ է եղել այս առումով, ընդ որում՝ դեռ մինչև քարոզարշավը որոշ թեկնածուներ ջանք ու եռանդ չէին խնայում ցույց տալու, թե հենց իրենք են «այդ թեկնածուն»: Ու որքան էլ պաշտոնական դիրքորոշում չի հայտնվել, կարծիք կա, որ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն Մասիս Մայիլ յանն է: Հենց այս հանգամանքը նկատի առնելով էլ նշում ենք,  որ ՀՀ իշխանությունները պետք է որ անհանգստացած լինեն, քանի որ վարկանիշների փոփոխման ներկա տեմպերը պահպանվելու դեպքում առաջին փուլով հազիվ թե որևէ մեկը հաղթի: Ընդ որում, «եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի» տարբերակով այսօրվա դրությամբ, ըստ տարբեր հարցումների, առաջատարը Արայիկ Հարությունյանն է: Նրան շատ մոտ է Վիտալի Բալասանյանը, ու գնալով նրանց միջև տոկոսային տարբերությունը դառնում է շատ քիչ: Եվ սա այն դեպքում, որ վերջինիս նկատմամբ հակաքարոզչությունը ամենաուժգինն է, այդ թվում՝ հենց Փաշինյանի կողմից: Արցախում արդեն կատակում են, թե գուցե նաև դա է օգնում Բալասանյանին:

Թե ինչ ընթացք կունենա առաջիկա քսան օրվա քարոզարշավը, բնականաբար, ոչ ոք ասել չի կարող: Սակայն ակնհայտ է, որ արցախյան ընտրությունները ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն. այստեղ անհամեմատ գերակա է պետության, պետականության, անվտանգության խնդիրը, քան անձնական, նեղ կուսակցական շահը, առավել ևս՝ որևէ անձի կամ ուժի նախասիրություններն ու ամբիցիաները:

Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան