Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրենց Ոճին Հավատարիմ Աստղերը. Նրանց Ոչինչ Չգայթակղեց և Չստիպեց Փոխվել

ԼԱՅՖ

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք՝ հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Այս անգամ անդրադարձել ենք մեր այն աստղերին, որոնք ամենահավատարիմն են իրենց ոճին: Փոխվեցին ժամանակները, պահանջները, սակայն այս երգիչ-երգչուհիները չտրվեցին հոսանքին՝ առաջնությունը տալով իրենց կատարած աշխատանքի որակին:

 

 

 

Հայկո

 

 

«Հայկական ռոմանսի արքա» տիտղոսը Հայկոյին ժողովուրդը տվել է դեռ շատ տարիներ առաջ: Մշտապես ներկայանալով դասական ոճի մեջ՝ Հայկոն կատարում է ե՛ւ հին հայտնի երգեր, ե՛ւ իր հեղինակած գործերը: Ռեստորանային երաժշտությունը Հայկոյին երբեք չգրավեց: Ու թեեւ շատերը պնդում են, թե պահանջարկն է ծնում առաջարկ, Հայկոն իր փորձով ապացուցում է, որ որակյալ երաժշտության միջոցով եւս կարելի է հետաքրքիր լինել, գումար աշխատել ու ճաշակ թելադրել:

 

 

 

 

 

Հասմիկ Կարապետյան

 

 

Մի առիթով կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն ասել է. «Կարելի է շփոթել Հասմիկ Կարապետյանի երգերը իրար հետ, բայց Հասմիկ Կարապետյանին որեւէ մեկի հետ շփոթել անհնար է»: Նախ՝ բնատուր յուրահատուկ ձայնը առանձնացնում է նրան մյուսներից: Բացի այդ, երգչուհին տարիներ շարունակ իր համար ստեղծել է ոճ, կերպար, որից երբեք չի շեղվել: Նույնիսկ ռոքային էլեմենտներով երգերը նա կատարել է իր ձեւով: Հասմիկին եւս հնարավոր չեղավ ներքաշել «շախով-շուխով» երգերի աշխարհ. նրա համար իր ստեղծած մոլորակում շատ ավելի հարմարավետ է:

 

 

 

Անդրե

 

 

Վերջին շրջանում Անդրեն ինքը օնլայն տիրույթում կարծիք էր հայտնել, որ այսօր արժեքավոր երգեր համարյա չեն ստեղծվում: Եվ, համաձայնե՛ք, նա այն աստղն է, որն իրավունք ունի հանդես գալու նման քննադատությամբ: Չէ՞ որ Անդրեի երգերն իսկապես մեղեդային են, բովանդակալից ու հիշվող: Այս երգչի համար որակը մշտապես առաջին տեղում է: Նա նախընտրեց լողալ հոսանքին հակառակ, քան դավաճանել իր սկզբունքներին:

 

Արամո եւ Էմմա Պետրոսյան

 

 

Դժվար է մի քանի տասնամյակ լինել բեմում եւ մնալ բարձունքում: Այսօր էլ նրանց ձայնը հեռուստադիտողի ու հանդիսատեսի համար նույնքան ցանկալի է, որքան 20 տարի առաջ, եւ դա՝ նաեւ այն հանգամանքի շնորհիվ, որ ամուսինները նախընտրեցին երգել քիչ, բայց ներկայացնել որակյալ պրոդուկտ, երեւալ ոչ ամեն բեմից, բայց հանդես գալ տպավորիչ ելույթներով, ամեն ամիս չթողարկել տեսահոլովակներ, բայց հետք թողնել հայ էստրադայի պատմության մեջ:

 

 

 

Արսեն Սաֆարյան

 

 

Նրան հաճախ անվանում են «Հայաստանյան Շառլ Ազնավուր»: Մինչեւ հիմա երկպագուները հիշում են Արսենի երգերը, որոնք թողարկվել էին կարիերայի սկզբում, օրինակ՝ «Բայց դու չես գալիս…»-ը: Նրա երգերը տարբերվում են ոչ միայն իրենց մեղեդայնությամբ, այլեւ խորը, իմաստալից խոսքերով: Դրանց զգալի մասի հեղինակը եղբայրն է՝ Արթուր Սաֆարյանը: Ու թեեւ Արսենը երգում է ակումբներում, կորպորատիվների ժամանակ, նա եւս հավատարիմ է մնում իր ոճին: Նույնիսկ ամենաուրախ, տոնական երգերը կատարում է յուրովի:

 

 

 

Անի Քրիստի

 

 

Նուրբ ձայն, վառ անհատականություն. Անի Քրիստին նույնիսկ տեւական դադարից հետո չմոռացվեց: Երգչուհու ինքնատիպությունը ստիպում է նորից ու նորից վերադառնալ նրա երգերին: Ո՛չ Հայաստանում, ո՛չ Միացյալ Նահանգներում նա գումար աշխատելու համար չդավաճանեց իր սկզբունքներին. նախընտրեց ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, դրա միջոցով հոգալ ֆինանսական խնդիրները, բայց հավատարիմ մնալ ինքն իրեն: Նաեւ այս հատկության շնորհիվ է, որ երկրպագուներն էլ իրենց հերթին են հավատարիմ մնում երգչուհուն եւ պահանջում են ակտիվ լինել երգարվեստում, թողարկել նոր երգեր ու տեսահոլովակներ:

 

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց