Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW X5, ՎԱԶ 2106 և Jeep մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» ակումբի դիմաց, բախվել են BMW X5, ՎԱԶ 2106 և Jeep մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Հարվածի հետևանքով «X5»-ն ու «06»-ը, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



