Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ նպատակով է Արևշատի գյուղապետարանը մսեղեն և խմիչք գնելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շիրակի մարզի Արևշատ համայնքը ներկայացրել է 2020 թվականի գնումների ծրագիրը։ Գյուղապետարանը մտադիր է գնել գրասենյակային պարագաներ, մաքրության համար անհրաժեշտ իրեր։ Համայնքապետարանը կգնի 2317 լիտր 400 դրամ արժողությամբ ռեգուլ յար տեսակի բենզին՝ ընդհանուր առմամբ ծախսելով 950 000 դրամ։ Դրանից մի քիչ ավելի՝ 960 հազար դրամ, Արևշատի համայնքապետարանը կծախսի հուշանվերներ և խորհրդանշական նվերներ ձեռք բերելու համար, ընդ որում, չկան տվյալներ, թե ինչ քանակի և արժողությամբ հուշանվերների մասին է խոսքը։ 

Համայնքապետարանը մտադիր է նաև պարենային ապրանքներ գնել՝ 40 հատ 2400 դրամանոց օղի, 40 հատ 1500 դրամանոց գինի, 10 հատ 5000 դրամանոց կոնյակ, 60 հատ 1000 դրամանոց երշիկ, 52 կգ խոզի միս՝ 2500 դրամ արժողությամբ։ 40 կգ տավարի տեղական, փափուկ միս ձեռք բերելու համար համայնքապետարանը նախատեսել է 120 հազար դրամ, նույնքան նաև ոչխարի միս ձեռք բերելու համար, հավի բդի համար ավելի քիչ՝ 40 հազար դրամ։ Կարծում եք ցուցակն այսքանով ամփոփվո՞ւմ է։ Իհարկե, ոչ. 10 կգ 2500 դրամանոց շոկոլադ, 50 կգ 400 դրամանոց խնձոր, նույն քանակի տանձ, որի գինը, սակայն, ավելի բարձր է՝ 600 դրամ։ Ցանկում կա նաև նարինջ, բանան, հաց, հանքային ջուր, հյութեր, պանիր, բանջարեղեն, զեյթուն։ Ֆուրշետների և ճաշկերույթների կազմակերպման համար կհատկացվի 300 հազար դրամ։ Միայն այս ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար գյուղապետարանն իր բյուջեից կծախսի մոտ 3 մլն դրամ։

Միևնույն ժամանակ նշենք, որ համայնքապետարանն իրականացնելու է գրունտային ճանապարհների, ջրամատակարարման, փողոցների լուսավորության ցանցերի նորոգման և տարաբնույթ այլ աշխատանքներ։ Բացի դա, գումար է հատկացվելու նաև ջրամատակարարման, գազասպառման և այլ ծառայությունների համար։

Թե ինչ նպատակով է գյուղապետարանը մսեղեն, միրգ, խմիչ գնելու, պարզեցինք Արևշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանից։ Նա նշեց՝ գյուղում մի քանի տոնակատարություններ են անցկացնելու։ «Շուշիի հաղթանակի օրվա, մեր գյուղի տոնի առթիվ հավաքվում ենք գյուղով։ Հուշարձան ենք գնում, ծաղիկներ տանում, ամբողջ գյուղով հավաքվում ենք, նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Սայադ Խաչատրյանը։

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի