Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանդիպում նախագահի հետ կարող է լինել այն դեպքում, եթե գոնե սառեցվի թանկացման որոշումը. կինոռեժիսոր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հիացած է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարի դուրս եկած երիտասարդներով:

Խոսելով ոստիկանների գործողությունների մասին՝ արվեստագետը Past.am-ին ասաց.

«Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջան ենք դառնում կամաց-կամաց, բայց չեմ ուզում շատ էմոցիոնալ գնահատականներ տալ: Կարծում եմ, որ նույնիսկ իրենց տեսանկյունից, կոպիտ սխալ են թույլ տվել ոստիկանները: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների, այստեղ մեծ մասը երիտասարդներ էին և շատ ակտիվ երիտասարդներ: Տեղի ունեցածը շատ սարսափելի է, անգամ կարելի է քրեական գործ հարուցել Ոստիկանության այս գործողությունների վրա, որովհետև…

Մի խոսքով՝ շատ տխուր է, բայց և ամեն տխուր բանի մեջ կա ուրախալի մի փաստ. ես շատ լուրջ ազդակներ եմ տեսնում, որոնք նոր փոփոխություններ կբերեն, ու դա կանեն հենց երիտասարդները: Արդեն զզվանք է առաջացնում այս վիճակը. Բենթլիներ առնեն, կորպորատիվներ անեն, հետո էդ փողերը ժողովուրդը փակի: Ու ես կարծում եմ, որ ոչ թե թանկացման կասեցում պետք է պահանջել, այլ՝ էժանացում: Եթե դուք գիտեք, մեր էլեկտրաէներգիան ամենաէժանն է ինքնարժեքով ԱՊՀ տարածքում, բայց վաճառվում է ամենաթանկ գնով»:

Մեկնաբանելով նախագահի հետ բանակցելու առաջարկի մերժումը ակտիվիստների կողմից՝ Էդգար Բաղդասարյանն ասաց. «Շատ խելացի բան արեցին, որ չգնացին նախագահի հետ հանդիպման: Ի՞նչ հանդիպում, ի՞նչ թեմայով: Հանդիպում կարող է լինել այն դեպքում, եթե գոնե սառեցվի թանկացման որոշումը:Ես ուզում լսել նաև հոգևորականների, կաթողիկոսի քաղաքական կուսակցությունների ձայնը: Ինչո՞ւ ձայն չեն հանում: Նրանց ձե՞ռք է տալիս այս իրավիճակը: Ասեմ, որ ինձ վերապահումով կարելի է միջին խավին դասել և ինձ համար էլ է ահավոր ծանր էլեկտրաէներգիայի վարձերը մուծելը՝ անգամ թանկանալուց առաջ: Ես պատկերացնում եմ, թե ինչքան դժվար է լինելու ժողովրդի, թոշակառուների համար: Ամեն բան չափ ու սահման ունի: Եթե սա էլ պետք է մարսեն, ապա մենք ավելի վատին ենք արժանի: Սրա համար պետք է պատժվեն:Մենեջմենթ չեն կարողանում ապահովել: Երկրի ղեկավարից մինչև ներքև մենեջեր չեն:

Լևոն Փանոսյան

ԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ