Վիլիանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ
ՍՊՈՐՏ
Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Վիլիանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է UOL Esporte-ն։
«Չելսին» 31-ամյա ֆուտբոլիստի առաջարկել է երկու տարվա նոր պայմանագիր, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։ Վիլիանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը։
Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։
Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը «Չելսիում» մասնակցել է 36 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



