Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շան­տա­ժի քա­ղա­քա­կա­նու­թյուն. Թուր­քի­ան որևէ կերպ որևէ ազ­դե­ցու­թյուն չպետք է ունե­նա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո իր թվիթերյան էջում գրել էր, որ «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար, և այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Արձագանքելով՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրեց, որ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»։

Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հետաքրքրական է հատկապես այն ֆոնին, երբ տարածաշրջանում կան որոշակի զարգացումներ, հարաբերությունների սրում, սիրիական լարվածության խորացում և այդ տրամաբանության մեջ նաև ռուս-թուրքական հնարավոր բանակցությունների սպասում։

Անդրադառնալով վերոնշյալ հանդիպմանը, դիտարկելով Արցախյան խնդրի բանակցային գործընթացում Թուրքիայի՝ դեռ նախկինում ունեցած նպատակները՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Սկսենք նրանից, որ, մեծ հաշվով, կողմերի միջև բանակցային գործընթացը կարգավորվում է բացառապես կողմերի համաձայնությամբ, և միջնորդներն էլ պետք է կողմերի համաձայնությամբ ներգրավված լինեն։ Բացի այդ, միջնորդները պետք է իրենց համաձայնությունը տան, որ բանակցային գործընթացում լրացուցիչ կողմ լինի։ Եթե կողմերից մեկը դեմ է, բացառվում է, որ Թուրքիան,որպես միջնորդ, ՄԽ համանախագահ երկիր դառնա, քանի որ նաև կողմնակալություն ունի այս հարցում։ Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ԵԱՀԿ անդամ է, ինչը, իհարկե, որոշակի իրավունքներ է վերապահում Թուրքիային։ Բայց, ամեն դեպքում, միևնույն է, Թուրքիան միջնորդ չի կարող լինել, երբ չկա կողմերի համաձայնությունը»։

Քաղաքագետը շեշտեց, որ վերոնշյալն առաջին բաղադրիչն էր, որը պետք է հաշվի առնել, բայց հանգամանքը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից։

«Վերջերս բավականին լարվել են ռուսթուրքական հարաբերությունները։ Լարվածություն կա նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի և Եվրոպական միության միջև՝ պայմանավորված փախստականների վերաբերյալ վերջին զարգացումներով։ 

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Թուրքիան, ունենալով լարվածություններ, փորձում է տարածաշրջանային գործընթացներում իր ազդեցությունը ցույց տալ, մասնավորապես՝ եթե իր շահերը հաշվի չառնեն, տարբեր տեղերում կարող են, այսպես ասած, «սփոյլերի քաղաքականություն» իրականացրել, որի ուղղություններից մեկը, բնականաբար, կարող է լինել Արցախի խնդիրը։ 

Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցություն ունենալ, բայց չեմ կարծում, որ կոնկրետ նշված նախաձեռնության մեջ կարող է հաջողություն ունենալ և առաջընթաց արձանագրել, որովհետև, ըստ էության, ամբողջ բանակցային գործընթացում իր ներգրավվածության ցանկությանը դեմ են և՛ Հայաստանը, և՛ Մինսկի խմբի երեք համանախագահները։ Ի դեպ՝ վերջիններս բազմիցս հայտարարել են, որ ձևաչափի փոփոխության կարիք չկա»,-ընդգծեց Ս. Սարգսյանը։

Նա շեշտեց, որ սա Թուրքիայի առաջին փորձը չէ. «Նմանատիպ փորձեր բազմիցս են կատարել, բայց Հայաստանի կողմից մշտապես կոշտ արձագանք են ստացել։ Հայաստանից Թուրքիային կոչ են արել զբաղվել իրենց գործերով, հեռու մնալ բանակցային գործընթացից։ Կարծում եմ՝ Թուրքիան նման միտում այսօր էլ ունի, և հայկական կողմը մշտապես պետք է այնպես անի, որ Թուրքիան որևէ կերպ որևէ ազդեցություն չունենա»։

Ինչ վերաբերում է նշվածի շուրջ ռուսական կողմի կեցվածքին, Սուրեն Սարգսյանը նկատում է. «Կարծում եմ՝ ռուսական կողմի արձագանքն ադեկվատ կլինի։ Մոտ ժամանակներս ռուս-թուրքական բանակցությունները կսկսվեն, Թուրքիայի նախագահը կհանդիպի ՌԴ նախագահի հետ, քննարկումները կծավալվեն հիմնականում Սիրիայի մասով։ Այդուհանդերձ, Ռուսաստանը ցանկություն չունի, որ Թուրքիան մասնակցի Արցախյան խնդրի բանակցային գործընթացին՝ հասկանալով, որ այդ հանգամանքը խանգարելու է բանակցություններին։ Բնականաբար, Թուրքիան մանևրելու, լայն խաղալու հնարավորություն այս դաշտում չունի, իսկ ռուսական կողմն էլ Թուրքիային բացատրելու է, որ պետք չէ այս առումով ինչինչ գործողությունների դիմել»։

Սուրեն Սարգսյանը զարմանալի չի համարում այն, որ սիրիական լարվածության ֆոնին Թուրքիան հանկարծ հիշեց Արցախյան խնդիրը։

«Թուրքիան շանտաժի քաղաքականություն է իրականացնում բոլորի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Շանտաժի քաղաքականություն է վարում նաև Եվրոպական միության նկատմամբ։ Չմոռանանք, որ Ֆրանսիան ոչ միայն որպես Ֆրանսիա է ներկայանում բանակցությունների մեջ, այլև Եվրոպական միության ներկայացուցիչ։ Թուրքիան Եվրոպական միությանն է շանտաժ անում՝ ներգաղթյալներին թույլ տալով հատել Հունաստանի սահմանը՝ այդպիսով խթանելով նրանց մուտքը նաև ԵՄ։ Մեծ հաշվով, սա Թուրքիայի շանտաժային քաղաքականությունն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բոլորն արդեն իմունիտետ ունեն այդ քաղաքականության նկատմամբ և չեն տրվելու Թուրքիայի շանտաժներին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Խոսելով Հայաստանի դիրքերի մասին՝ Սուրեն Սարգսյանը նախ ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարարի վերոնշյալ արձագանքը սպառիչ էր։

«Չնայած դիվանագիտական փաթեթավորմամբ էր, բայց վստահ եմ, որ Թուրքիայում հասկացան մեր մեսիջը, այն է՝ սկզբում ձեր խնդիրները կարգավորեք, հետո փորձեք այլ խնդիրներ կարգավորել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա Հայաստանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տարածաշրջանի որևէ զարգացման վրա։ 

Պարզապես Հայաստանի դիվանագիտությունը պետք է ընդհանրապես ակտիվ լինի։ Հայաստանը պետք է Մերձավորարևել յան ռազմավարություն ունենա։ Պետք է հասկանա, թե Մերձավոր Արևելքում ինչպիսի զարգացումներ են հնարավոր, և այդ դեպքերում Հայաստանն ինչպե՞ս պետք է սպասարկի իր շահերը։ 

Այդուհանդերձ, քանի որ անգամ ազգային անվտանգության ռազմավարություն չունենք, դժվար եմ պատկերացնում Մերձավոր Արևելքում հստակ ռազմավարություն ու գործողությունների պլան ունենալու հնարավորությունը։ Եթե Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ հետաքրքրված են, պետք է աշխատանք տանեն։ Վստահ եմ, որ այդ աշխատանքն օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանը հավելեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքական որոշումները կայացնելիս հնարավորինս թափանցիկ պետք է լինեն ու հիմնավորեն այդ քաղաքական որոշումների կայացման անհրաժեշտությունը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ