Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսով վարակվածների հերձման արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Կոմիտեի մասնագետները, մասնավորապես, պարզել են վարակման աղբյուրները, գրում է «Սինհուան»:
Հրապարակման մեջ ասված է, թե հիվանդությունը հատկապես ինչպես է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են ենթարկվում սրտամկանի բջիջները: Գիտնականները նաեւ նշում են, որ կորոնավիրոսի հետքեր են հայտնաբերել մարդու արտաթորման համակարգի արգասիքներում: Դա նշանակում է, որ դրանք կարող են լինել օդա-կաթիլային ճանապարհով վարակման աղբյուր:
Դա նշանակում է, որ վիրուսային թոքաբորբի հարուցիչը կարող է փոխանցվել խոսակցության, հազի եւ փռշտոցի ժամանակ: Նաեւ առողջ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել այն դեպքում, եթե նրա շնչառական համակարգ են ընկնում կախույթային փոշու մասնիկներ, որոնց մեջ հիվանդության հարուցիչ է լինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



