Գառնի գյուղի սկզբնամասում այրվել է հսկայական խոտածածկ տարածք և դրան կից պտղատու այգիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 3-ին, ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, որից հետո արդեն ժամանած Կոտայքի և Երևանի հրշեջները ամբողջովին մարել են կրակը:
Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



