Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը չի անցկացվի
ՍՊՈՐՏԾանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից չեղարկել է աշխարհի երիտասարդական առաջնության անցկացումը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հաղորդում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջնությունը նախատեսված էր մարտի 14-ից 21-ը, 80 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բուխարեստում նախատեսված էին նաեւ միջազգային ֆեդերացիայի հերթական կոնգրեսն ու գործադիր կոմիտեի նիստը։ Այդ միջոցառումները եւս չեղարկվել են։
Բուխարեստում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի մի քանի դեպք։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



