ՖԻՖԱ-ն քննարկում է միջազգային հանդիպումները չեղարկելու հնարավորությունը
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսված միջազգային հանդիպումները:
«Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պետք է ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:
Եթե վիրուսը շարունակի էլ ավելի մեծ թափ հավաքել, ապա մենք կչեղարկենք միջազգային հանդիպումները»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումների մեծ մասը կանցկացվի առանց հանդիսականի:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



