Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեկ պատուհանի» սկզբունքից մինչև անհատական փոստարկղներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած փոստարկղը բոլորին է հայտնի, բայց կարելի է փաստել, որ այն ներկայումս արդեն մեծ ժողովրդականություն չունի և քիչ է օգտագործվում: Բանն այն է, որ հիմա նամակներ շատ ավելի հաճախ ուղարկվում են ժամանակակից կապի այլ միջոցներով: Հիմա Հայաստանում փոստարկղները մեծամասամբ չեն էլ պահպանվել: 

Սակայն աշխարհի շատ երկրներում ոչ միայն կան, այլև օգտագործվում են՝ կոմունալ վճարների անդորրագրերի, գովազդային բուկլետների ու թերթերի համար: 

Մարդկության ստեղծած բոլոր մյուս իրերի նման փոստարկղն էլ, բնականաբար, ունի իր պատմությունը: Ժամանակին այն եղել է ցանկացած նամակի մեկնարկային կետը: Դարեր առաջ նամակներ են փոխանցվել միայն մեկ փոստարկղի միջոցով: Այսինքն, նամակի հեղինակը այն թողել է փոստարկղում, իսկ հասցեատերը վերցրել է այն և կարդացել: Նման կերպ դեռևս 16-րդ դարում նավաստիներն են նամակներ փոխանցել: 

Նրանց փոստարկղները ավելի շատ նման են եղել թաքստոցների, սակայն հենց դրանք են դարձել ժամանակակից փոստարկղների նախատիպերը: Ժամանակակից աշխարհում մարդը կարող է փոստարկղ ունենալ տանը և առանց որևէ ջանք գործադրելու ստանալ նամակներ, այլ գրություններ, թերթեր: 

Բայց ավելի վաղ, երբ Եվրոպայից Հնդկաստան կամ Չինաստան ծովային ճանապարհը անցնում էր Աֆրիկայի շուրջ, ամեն ինչ ավելի բարդ էր: Այդ երկարատև ճանապարհորդությունների ընթացքում սովորաբար Բարեհուսո հրվանդանի մոտ նավաստիները ափ են ելել ջրի և ուտելիքի պաշարները լրացնելու, ինչպես նաև այնտեղ տեղադրված քարե փոստարկղներում այլ նավերի իրենց գործընկերներին նամակներ թողնելու կամ էլ իրենց ուղղված նրանց նամակները վերցնելու համար: 

Քաղաքային առաջին փոստային բաժանմունքը կազմակերպվել է Փարիզում 17րդ դարում: Բայց այդ ժամանակ գոյություն ունեցող փոստային համակարգը պահանջում էր զգալի ֆինանսական ծախսեր, քանի որ պետք էր վճարել նամակները ցրող փոստատարին: Փարիզցի դե Վելայեն որոշում է ֆլորենցիական տամբուրները (զրպարտագրերի համար նախատեսված արկղեր) դարձնել նամակների հավաքատեղի, այսինքն, ստեղծել է առաջին փարիզյան փոստարկղները: 

Սակայն դե Վելայեի փոստային համակարգը երկար չի գոյատևել: Կես դար անց փոստարկղների պատմության մեջ հաջորդ փուլը դրանց օգտագործումն է եղել Անգլիայի և Ամերիկայի միջև միջմայրցամաքային փոստային փոխանցումների համար: Նավերի նավապետները նավարկությունից առաջ հյուրանոցներում և պանդոկներում կախել են կտորե պարկեր նամակներ հավաքելու համար: 

Յուրաքանչյուրը կարող էր իր նամակը թողնել պարկի մեջ՝ իհարկե, վճարելով դրա դիմաց. վճարը՝ ընդամենը մեկ պենս: Նավարկությունից հետո ժամանելուն պես կապիտանը իր պարկը հանձնում էր փոստատարին: Փոստարկղները հանրաճանաչություն են ձեռք բերել շատ դանդաղ: Սովորաբար մարդիկ չեն վտահել դրանց: 19 - րդ դարի կեսերին փոստարկղներ սկսել են օգտագործվել Գերմանիայում: Դրանց վրա ազդեցություն է ունեցել գիտական և տեխնոլոգիական առաջընթացի զարգացումը: 

Արդեն 20-րդ դարի սկզբին Անգլիայում հայտնվել են ավտոմատ փոստարկղերը, այսպես կոչված, «էքսպրեսները»: Դրանք ավտոմատ մեքենաներ են, որոնց մեջ գցում են նամակներն ու մետաղադրամները, որից հետո ուղարկողը սեղմում է լծակը, որով էլ կանչում է փոստատարին, որպեսզի վերցնի նամակը: 1928 թվականից ի վեր Մոսկվայում հայտնվել են, այսպես կոչ ված, ճա ն ա պար հորդ- փոստարկղներ: 

Դրանք ամրացված են եղել փոստային բաժանմունքների մոտով անցնող տրամվայներին: Այնուամենայնիվ, այս տիպի փոստարկղները ևս չեն արմատավորվել և շուտով փոխարինվել են տների, ցանկապատների, շքամուտքերի և այլ վայրերում պատերին ամրացված փոստարկղներով:

«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր