Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբրահամ Հարությունյան. Ժանտախտ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱԲՐԱՀԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԺԱՆ­ՏԱԽՏ

Հին քաղաքի հրապարակում բոթը տարածվեց աչք թարթելու պես` երկրում անծանոթ ցավից մարդիկ են մահանում: Ժանտախտն անցնում է երկրից երկիր, ամայացնում գյուղ ու քաղաք, և ոչ մի դեղ չկա այդ ցավի դեմ: Արքայական հրովարտակով փակվեցին բոլոր ճամփաները, խնջույքներն արգելվեցին, փողոցներից վերացան ձայն ու շարժում: Բայց նոր լուրերն ավելի անհանգստացնող էին` ժանտախտը տարածվել է հարևան երկրներում, և ասում են` դրանից փրկություն չկա:

Եվ շփոթահար ամբոխը շարժվեց դեպի քաղաքի միակ գուշակի տուն, որ հայտնի էր իր իմաստուն խոսքով ու գրվածքներով: - Մեզ ճիշտն ասա, Իմաստո՛ւն, եթե փրկություն չկա, ասա, իմանանք: Եթե մենք ենք մեղավոր, թող պատժվենք:

-Դուք մեղք չունեք, - ասաց գուշակը,- սա Աստծո պատիժն է` թագ ունեցողների պատճառով: Նայեք ձեր շուրջը, նայեք ձեզ, խեղճ ու կրակ մարդիկ եք դուք, որ անում եք այն, ինչ ձեզ հրամայված է: Այս աշխարհը երկու հիմք ունի` հոտ և հովիվ: Հոտը դուք եք, և դուք հնազանդ անում եք այն, ինչ ասվում է: Դուք Աստծո գառներն եք, դուք արդար եք, դուք տեսնելու եք երկնքի արքայությունը, անգամ եթե մեղքեր ունեք: Ձեր բոլոր մեղքերը ներվելու են, քանի որ դուք հնազանդ եք Տիրոջը: Բայց ձեր հովիվները չար են, նրանք ձեզ ճիշտ ճամփա երբեք ցույց չեն տվել: Նայեք աշխարհի թագավորներին` բոլորն էլ չար են: Ապրում են լիության ու ճոխության մեջ, երկրի ունեցվածքն են վատնում իրենց հաճույքների համար, մարդ չեն ճանաչում, մարդու չեն հարգում, սեր չունեն իրենց սրտի մեջ, բայց սեր են քարոզում: Ամեն երկրում կռիվ ու պատերազմ է, որ թագավորներն են սկսել: Բոլորն էլ չար են, ժպիտ չունեն իրենց հոգու մեջ, բարի խոսք չկա իրենց շուրթին, ատելություն են սերմանում սիրո փոխարեն, կրակների մեջ են այրում իրենց իսկ հոտին: Եթե բոլոր թագավորները միանան, ամեն հիվանդության բուժումը կգտնեն: 

Բայց դրանք մարդ փրկող չեն, այլ միայն կյանքեր են կործանում: Եվ այս հիվանդություններն էլ իրենց ձեռքի գործն են: Աստված կյանքն ստեղծեց իբրև երանություն, դրանք դժոխքի վերածեցին Աստծո պարգևած հրաշքը: Դրանք մի ծնող ունեն, և այդ ծնողի անունն է` Ժանտախտ:

- Բա էլ ի~նչ թագավոր, որ մարդ չսպանի,ասացին խեղճ մարդիկ:

- Դուք մոլորված եք, և ամբողջ մարդկությունը մոլորված է, - պատասխանեց Իմաստունը,- ահա ինչու Հովիվների աթոռներին այսօր դևերն են բազմել: Աշխարհի թագավորներից սկսած մինչև մեր իշխաններն ու իշխանիկները` բոլորը դևեր են, չար մարդիկ, որ ատում են իրենց հոտին: ԹԱԳԸ ԱՍՏԾՈ ՆՇԱՆՆ Է` ԿՆՔՎԱԾ ՍԻՐՈՎ: Ո՞վ գիտի այդ մասին: Թագավորել` չի նշանակում իշխել, այլ նշանակում է ՏԱՐԱԾԵԼ ԱՍՏԾՈ ՍԵՐԸ, ՍԻՐԵԼ ՄԱՐԴՈՒՆ, ԾԱՌԱՅԵԼ ՄԱՐԴՈՒՆ: 

Բայց սրանք չեն եկել ձեզ ծառայելու, սրանք մարդակերներ են, որ մարդկության բախտի հետ կխաղան, երբ և ինչպես կուզեն: Նրանք ամեն ինչ արեցին` ձեզ հիմարացնելու համար: Ձեզ համար ամեն օր պարահանդեսներ ու խրախճանք են կազմակերպում, որ դուք ձեր կյանքի մասին մտածելու ժամանակ չունենաք: Ձեզ վարժեցնում են գռեհկության, որ լավն ու բարին չպահանջեք: Ձեզ ամեն օր սովորեցնում են պղծության, որ կորցնեք ձեր անարատ հոգին: Ձեզ զբաղեցնում են հրեշխաղալիքներով, որ իսկական հրեշներին կյանքում այլևս չճանաչեք:

- Ուրեմն մենք կործանվա՞ծ ենք, ելք չկա՞, -աղաղակեցին մարդիկ:

-Ելք կա,- ասաց Իմաստունը,- պահանջեք բարին ձեր հովվից, թող ձեզ ցույց տա Բարության ու Սիրո իր թագը, իսկ եթե չունի, ուրեմն Ժանտախտի առնետներից է, և ուրեմն իր մասին է գրված Գրքում. «…երբ օրը գա` մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները