Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը
ՎԻԴԵՈՓետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



