Սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել, որոնցից 17-ը մեկ շաբաթում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեկ շաբաթում սեզոնային գրիպից 17 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, այս տարի ողջ սեզոնի ընթացքում մահացել է 77 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հունաստանի առողջապահության ազգային կազմակերպությանը:
Հիվանդների շրջանում գերակշռում է А գրիպի վիրուսը, որի ենթատեսակներն են A(H3N2)-ը և A(H1N1)pdm09-ը:
Կազմակերպության տվյալներով՝ դիտարկումների սկզբից ի վեր լաբորատոր հետազոտություններով հաստատված գրիպի 227 դեպք է արձանագրվել: Նրանցից միայն 37.9 տոկոսն (86 մարդ) է պատվաստում ստացել:
Նշենք, որ Հունաստանում կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք է հաստատվել. 2-ը՝ Սալոնիկում, 1-ը՝ Աթենքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



