Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­նի ատո­մա­յին էլեկտ­րա­կա­յա­նի առա­ջին էներ­գաբ­լո­կը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Հայաստան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Արաբական երկրներ՝ Ուսուցչի օր, Հնդկաստան՝ Ազգային գիտության օր, Ֆինլանդիա՝ Կալևալայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1852- Կոստանդնուպոլսում սկսվել է հրատարակվել «Նոյեան աղաւնի» պարբերականը։ 

1880 - ծնվել է հանրահայտ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը։ 

1905- ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվել է փոխարքայությունը, և փոխարքա է նշանակվել Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։ 

1912 - ծնվել է հայազգի խորհրդային դիվանագետ Յակով Լազարևը։ 

1920-Հայկական ազգային խորհուրդը հրավիրել է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը Շուշիում, բայց միաժամանակ մտահոգված լինելով բոլ շևիկների և էսեռների դոմինանտությամբ՝ որոշ ուժեր կազմակերպել են այլընտրանքային համագումար մոտակա գյուղում։ Արդյունքում Ղարաբաղի հայությունը հայտնվել է մասնատված վիճակում։ 

1923 - վախճանվել է արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը։ 

1928- Երևանի պետական համալսարանում բացվել է Սարգիս և Մարի Իզմիրլ յանների անվան գրադարանը։ 1936 - ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։ 

1973- վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշին։ 

1976 – գործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։ 

1988- Սումգայիթում խորհրդային զորքերի միջամտության արդյունքում դադարել են հայկական 3-օրյա ջարդերը: 

2007-ընդդիմադիր մի շարք կուսակցությունների` «Հանրապետության», ԱԺՄ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի ղեկավարների միջև մինչև ուշ գիշեր տևած քննարկումները արդյունքի չեն հանգեցրել: 

2008- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Սերյոժա Սիրադեղյանին և Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով: Վերջիններս ձերբակալվել են փետրվարի 26-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով: 2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: 

2018- վախճանվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

ԱՇԽԱՐՀ

1066 -բացվել է Վեստմինստերյան աբբայությունը։ 

1525 -ացտեկների վերջին թագավոր Կուաուտեմոկը մահապատժի է ենթարկվել իսպանացիների կողմից։ 

1533 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտեն։

 1728 -վախճանվել է ճապոնացի փիլիսոփա, լուսավորիչ, ռեֆորմատոր, կոնֆուցիականների առաջնորդ Օգյու Սարայը։ 

1732 -Պետերբուրգում բացվել է առաջին կադետական կորպուսը։ 

1835-լույս է տեսել ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը։ 

1854 - հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը։ 

1878 - ծնվել է էստոնացի կոմպոզիտոր Արթուր Կապպը։ 

1911- ծնվել է չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Օտակար Վավրան։ 

1916 –վախճանվել է ամերիկա-անգլիացի գրող Հենրի Ջեյմսը։ 

1922- Եգիպտոսը անկախացել է Մեծ Բրիտանիայից։ 1925 - վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 1-ին նախագահ Ֆրիդրիխ Էբերտը։ 

1932 - վախճանվել է ֆրանսիացի աստղագետ Գիյոմ Բիգուրդան։ 

1935- ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզել է նեյլոնը։ 

1951 -Լայնուս Պոլինգը և Ռոբերտ Կորին թեորիապես հիմնավորել են սպիտակուցների երկրորդային կառուցվածքի ձևը։ 

1955 -կայացել է Հանոյ-Պեկին-ՄոսկվաԲեռլին երկաթուղային հաղորդակցության հանդիսավոր բացումը։ 

1956 -ԱՄՆ-ում արտոնագրվել է համակարգչի ցանցային մալուխը։ 

1978 -վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող Էրիկ Ֆրենկ Ռասելը։ 

1991- ավարտվել է Պարսից ծոցի պատերազմը։ 1992-Բոսնիա-Հերցեգովինայում հայտարարվել է Սերբիայի Հանրապետության ստեղծումը։ 

1994 -Բոսնիական պատերազմի ընթացքում Բանյա-Լուկայի շրջանում տեղի է ունեցել այդ պատերազմի միակ հայտնի օդային մարտը։ 

1998 -սկսվել է ռազմական հակամարտություն, որը հայտնի է Կոսովոյի պատերազմ անունով։ 

2013 –Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարական է ներկայացրել։

 

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել