Երկիր մոլորակը երկրորդ բնական արբանյակն ունի
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրկիր մոլորակը նոր բնական արբանյակ ունի: Խոսքը՝ 2020 CD3 փոքր աստերոիդի մասին է, գրում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ աստերոիդը ժամանակավորապես կցված է Երկրին: Դա վկայում են երկնային մարմինների ուղեծրի ինտեգրումները: Արբանյակի չափսը մեկից վեց մետր է և պատկանում է աստերոիդների Ամուր կամ Ապոլլոն խմբին:
Փորձագետները նշել են, որ նման արբանյակների ի հայտ գալը արտառոց դեպք չէ: Դրանք շարժվում են Երկրի հետ նույն ուղղությամբ՝ նրա մոտ ձևավորելով ժամանակավոր ուղեծիր, սակայն այս աստերոիդը կարող է ուղեկցել մեր մոլորակին միայն մի քանի տարի կամ տասնամյակ:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



