Հայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին. նրան գտել են մերկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշոյանը:
«Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին: Նա եղել է մերկ, մարմնի վրա անզեն աչքով տեսանելի բռնության նշաններ չեն եղել»,- ասաց նա:
Բոշոյանը նաև նշեց, որ մահացածը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում է և մեկ շաբաթ առաջ էր վերադարձել:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



