Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյու­նը դեռ հա­մա­րում է, որ անս­խա­լա­կան է.ոչ բո­լորն են ըն­կա­լել այն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, որն այ­սօր իրենց ուսե­րին է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հասարակության, նաև մասնագիտական շրջանակների կողմից որևէ խնդրի մասին բարձրաձայնելու դեպքում հայտնվում են իշխանության ներկայացուցիչներ, որոնք անվերապահ կերպով փորձում են հեգնանքով արձագանքել այդ ամենին։ 

Իսկ վերջում, օրինակ, կարող է պարզվել, որ իրենք, այնուամենայնիվ, սխալ էին։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու մոտեցման օրինակները շատ են, բայց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, այս առումով նախ մի իրողության մասին պետք է փաստել։ «Հեղափոխական էյֆորիան երկրում շատ վաղուց ավարտվել է, բայց իշխանության վերին, միջին և այլ օղակներում այն դեռ շարունակվում է։ Իշխանությունը դեռ համարում է, որ անսխալական է։ 

Կարծում եմ՝ մինչև վերջ ոչ բոլորն են ընկալել այն պատասխանատվությունը, որն այսօր իրենց ուսերին է։ Այսինքն, չկա ընկալումն առ այն, որ ամեն ինչի համար վաղուց արդեն իրենք են պատասխանատու և ոչ թե նախկինները, այսօրվա ընդդիմադիրները և անգամ արտաքին աշխարհը։ 

Ամենակարևոր փաստի արձանագրումն է սա, որից բխում են շատ բացասական, անհասկանալի ու զավեշտալի դրվագներ, որոնց մենք ականատես ենք լինում։ Ընդհանուր առմամբ, իրենք դեռևս ապրում են անցյալով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը՝ խոսելով նաև քաղաքականության մեջ ինչ-ինչ իրադարձությունների տակ մնալու հնարավորության մասին։

 «Մեզ մոտ կան քաղաքական գործիչներ, որոնցից ոմանք մնացել են Արցախյան շարժման, ոմանք՝ 90-ականների կեսերի ընդդիմադիր շարժումների հիշողությունների տակ։ Այս իշխանությունն էլ մնացել է հեղափոխական քաղցր հիշողությունների տակ, և այս օրերի ու այս պահի մարտահրավերներին ոչ միշտ է ադեկվատ արձագանքում։ Ոմանց գործողությունները նշվածից են բխում։ Այո, ոմանք ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ 

Օրինակ՝ ինչ-որ թրենդի մասին են իմանում՝ փորձելով տեղավորվել այդ թրենդի մեջ ու ինքնադրսևորվել։ Սա, օրինակ, չի վերաբերում միայն վերջին իրադարձություններին՝ կապված կորոնավիրուսի հետ։ 

Բազմաթիվ են դեպքերը, երբ մեկ էլ կարող ենք տեսնել, որ ինչ-որ մեկը պաթոսով, սարկազմի էլեմենտներ օգտագործելով ու ձեռք առնելով՝ փորձում է ինքնադրսևորվել։ Հետո հանկարծ պարզվում է, որ օրվա մեջ թրենդը փոխվել է, իրենք տեղյակ չեն եղել ու արդյունքում հայտնվում են բավականին զավեշտալի իրավիճակում»,ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ կան դեպքեր, երբ այդ անձինք թեպետ իշխանության ներկայացուցիչ են, բայց դուրս են իշխանության ամենամերձակա շրջանակներից։ 

Վիգեն Հակոբյանի խոսքով, այս ընթացքում շատ քաղաքական գործիչներ, որոնք նախկինում հասարակական հատվածում էին, այդպես էլ չընկալեցին իրենց կարգավիճակի փոփոխությունը։ 

«Շատ շատերը, որոնք ֆորմալ առումով հիմա անվանվում են քաղաքական գործիչ, դեռ ընկալվում են որպես գրանտներով աշխատող կազմակերպությունների ակտիվիստներ, որոնք պարտավոր են անընդհատ հանրային ուշադրության կենտրոնում լինել։ Իրենց մոտ միայն սոցցանցային գործիքակազմն է, սարկազմը ու «մտնենք Ֆեյսբուք, մի քիչ տժժանք»-ից այդ գործիքակազմն այնկողմ չի անցնում։ 

Իրենք հենց այդ նույն կարգավիճակում էլ մնացել են։ Այս դեպքում, երբ դեռ որևէ երևույթ պաշտոնական ձևակերպում չունի, համապատասխան որոշում չկա, նրանք ժամանակից շուտ կարող են ցույց տալ իրենց «իրազեկվածությունը», ինքնադրսևորվել, ինքնահաստատվել։ 

Ընդհանուր առմամբ, հասարակական գործչից քաղաքական գործիչ և քաղաքական գործչից պետական գործիչ ստատուսի փոփոխությունը շատ քչերի մոտ է տեղի ունեցել։ 

Շատերի դեպքում էլ, արդեն համոզված եմ, այդ փոփոխությունը չի լինի, որովհետև ադապտացիոն շրջանն արդեն վաղուց անցել է։ Եթե շուրջ երկու տարվա ընթացքում այդ տրանսֆորմացիան չի եղել, չի էլ լինի, ինչը նշանակում է, որ այդպիսի ունակություններ պարզապես չկան»,-ընդգծեց նա՝ այդ համատեքստում շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ իր բերած կադրերի մեջ պետք է փնտրի այն դիմադրությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր։

 «Խնդիրն այն է, որ ոչ թե ուզում են դիմադրել, այլ պարզապես այդքան է իրենց հնարավորությունը։ Եվ երկրի ղեկավարի ամենակարևոր քայլերից մեկը պետք է չլինի միայն ինչոր մեկին նշանակելն ու նրա յուրաքանչյուր անհասկանալի երևույթ, որոշում ամեն գնով պաշտպանելը։ Երկրի լիդերը պետք է կարողանա սթափ գնահատել իրավիճակը, նշանակվածի գործողությունները, և եթե անհրաժեշտ է՝ ժամ առաջ փոխել նրան։

 Եթե երկու տարվա մեջ նախարարը չի դարձել նախարար, իսկ պատգամավորը՝ պատգամավոր, այդպես էլ չի դառնալու»,-հավելեց նա։ Ինչ վերաբերում է տեսարաններ ապահովելու խնդրին, որն այս ընթացքում, կարծես, կրկին նոր երանգներ է ստանում, քաղտեխնոլոգը նկատում է. «Իշխանության գաղափարախոսությունը հիմնված է այն պարզ թեզի վրա, որ «հեղափոխությունն ունի սկիզբ և չունի ավարտ»։ 

Այսինքն, դա շարունակական գործընթաց է։ Այս առումով այն գործիքակազմը, որն արդեն երկու տարի է, ինչ օգտագործվում է, տարօրինակ չէ։ Երբ հեղափոխական գործիքակազմի տրամաբանությունը թիրախավորելն է, այս պարագայում պարզ է, որ անընդհատ պետք է կոնսոլիդացնել սեփական զանգվածներին՝ ընդդեմ ինչ-որ մի բանի։

Իսկ եթե ընտրություն է կամ հանրաքվե՝ ընտրազանգվածներին։ Թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից շատ ավելի հեշտ է միավորել ոչ թե հանուն, այլ ընդդեմ ինչ-որ մի բանի շուրջ։ 

Սա է պատճառը, որ իշխանության օրակարգում անընդհատ տարբեր խնդիրների քննարկման ժամանակ կամ խնդիրները լուծելու ճանապարհին միշտ առաջ է քաշվում «հակահեղափոխական ռևանշի» թեման։ 

Այս դեպքում տեխնոլոգիական տեսանկյունից կիրառվում է այն բառապաշարը, որը բնորոշ է հեղափոխության շրջանի բառապաշարին. «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ», «լափամաններ» «կերակրատաշտակներ», «սաբոտաժնիկներ» և այլն։ 

Շոուներն էլ այս ամենի բաղկացուցիչ մասն են կազմում։ Հեղափոխությունը վաղուց կապիտալիզացվել է, իսկ հեղափոխության արդյունքները կապիտալիզացվել են խորհրդարանական ընտրություններով։ 

Այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր, որ ամբողջ հայ ժողովրդի վարչապետն է՝ կոչ անելով բոլորին կոնսոլիդացվել տնտեսական, քաղաքական, ինչպես նաև երկրի առջև առկա խնդիրների լուծման շուրջ, ինչպես սովորաբար արվում է ցանկացած երկրում։ 

Սա կբխեր հայկական թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ Այլ բան է, եթե հեղափոխությունից անմիջապես հետո, մինչև ընտրությունները լինեին դասական հեղափոխությունից բխող այլ գործողություններ։ 

Օրինակ՝ կանգնեցնում են Սահմանադրությունը, որոշակի օրենքներ են սառեցվում, անգամ պարեկային ժամեր են հայտարարվում, ձերբակալություններ են լինում և այլն»։ Նա շեշտեց, որ, այդուհանդերձ, նման մոդել չի ընտրվել մեր պարագայում. 

«Ընտրվել է իշխանափոխության մոդելը, ըստ որի՝ ընտրություններից հետո պետք էր ստոպ տալ, հայտարարել՝ ով պարտվել է, ընդդիմություն է, և ոչ թե «սև» կամ «ռևանշիստ»։ Բայց այդ ճանապարհով չեն գնում, դրա համար պերմանենտ հեղափոխության մեջ ենք։ 

Մեզ մոտ նույնիսկ բարեփոխում բառը չկա, օրինակ՝ խոսվում է տնտեսական հեղափոխության, նաև մշակութային հեղափոխության մասին։ Ընդհանուր առմամբ, զարմանալի ոչինչ չկա, և նկարագրված իրավիճակն է պատճառը, որ անընդհատ շոուների ենք ականատես լինում»։

 Ըստ քաղտեխնոլոգի, ինչպես ամիսներ առաջ, նկարագրված գործիքակազմի սպառման հնարավորությունը ակտուալ է նաև այսօր։ 

«Շոուների գործիքակազմը հիմնականում ներառում է այս կամ այն նախկին կոռուպցիոների, նախկին պաշտոնյայի ձերբակալումը, քարոզչական միջոցներով այդ ամենի լուսաբանումը։ Հետո ստացվում է այնպես, որ մի քանի ամիս անց ինչ-որ կլորիկ գումարի դիմաց բաց են թողնում, ընդ որում՝ ոչ միշտ հասկանալի մեխանիզմով։ Այդուհանդերձ, այս գործիքակազմը վաղուց իրեն սպառել է։ 

Արդեն տեսնում ենք, որ սա հասարակությանն առանձնապես ո՛չ հուզում է, ո՛չ էլ հետաքրքիր է և որևէ լուրջ տպավորություն չի թողնում։ Այս գործիքակազմն արդեն առանձնապես չի ազդում, պարզապես այսօրվա իշխանության խորհրդատուները նորը դեռ չեն կարողանում գտնել։ 

Իսկ թե հեղափոխական հռետորաբանությունը, մոտակա մեկուկես ամսվա մեջ հնարավոր որոշակի շոուները որքանո՞վ կազդեն, ցույց կտա հանրաքվեն։ Հանրաքվեն այս առումով «ինդիկատոր» է լինելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր