Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայերը կարիք չունեն Արցախի հարցում խաղաղությանը «նախապատրատվելու»․ Արամ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայերը կարիք չունեն Արցախի հարցում խաղաղությանը «նախապատրատվելու»։ Այս մասին «Ասպարեզ» թերթում հրապարակված հոդվածում գրում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, փոխանցում է aysor.am-ը։

 «Անսանձ ամբարտավանությունն այն մարդկանց, որոնք ասում են, թե մենք այդպես ենք անում, ապշեցնում է։ Կարծես՝ մենք երեխաներ ենք՝ անտեղյակ մեր սեփական լավագույն շահերից, և նրանք, ովքեր «նախապատրաստում» են մեզ, իրենց սրտում են պահում մեր լավագույն շահերը։ Խնայե՛ք մեր պատերնալիզմը։ Մենք գիտենք մեր պատմությունը՝ փորձությունները, ողբերգությունները և հաղթանակները։ Եվ մենք գիտենք գլոբալ շահերի ստերի և դավաճանությունների երկար պատմությունը նրանց, ովքեր այսօր կրկին իրենց իրավունք են վերապահում մեզ «նախապատրաստել» մեր սեփական ապագայի համար», - գրում է Համբարյանն իր հոդվածում՝ հավելելով, որ երբեևէ այսպիսի խղճուկ պայմաններով բանակցությունների մեջ ընդգրկվելը կնշանակի չհարգել ինքներս մեզ։

«Այսպիսի պատերնալիզմի ընդունումը իրենից կներկայացնի էկզիստենցիալ հանձնում ամենավատ տեսակին, հայերի ամոթալի ինքնորոշում հայերի կողմից որպես հայ պատմության օբյեկտներ։ Մենք երբեք չենք անի դա։ Մենք մեր ճակատագրի օրինական սուբյեկտներ ենք, վճռողները», - ասում է Համբարյանը՝ նշելով, որ եթե կան փաստարկներ Արցախի հարցի լուծման հետ կապված, դրանք պետք է ներկայացվեն և քննարկվեն հարգալից կերպով։

«Մադրիդյան սկզբունքների աջակիցները, օրինակ, պետք է իրենց գործն անեն՝ հղում անելով համապատասխան նախադեպերին՝ առաջարկելով փաստերով հիմնված վերլուծություններ և ձևավորելով երկարաժամկետ արդյունքներ առանց անձնական վիրավորանքների կամ մյուս կողմին ինֆանտիլիզացնելու փորձերի», - ասում է Համբարյանը՝ հավելելով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մանրակրկիտ անդրադարձել է մադրիդյան սկզբունքներին՝ որպես խորապես թերի և ոչ արդյունավետ ծրագիր, որը հետ է մղում խաղաղության նպատակը և նոր պատերազմի վտանգ ստեղծում։

«Որպես այլընտրանք՝ մենք առաջարկում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնել մշակել նոր, ժողովրդավարության և ինքնորոշման վրա հիմնված մոտեցում՝ հորիզոնական հիմունքներով և փաթեթային ձևաչափով, ուղղված չլուծված կարգավիճակի և Արցախի ու Ադրբեջանի Հանրապետությունների միջև անվտանգության հարցերի լուծմանը և բանակցություններում իր ապագայի մասին քննարկումներում Արցախի ուղիղ մասնակցության վերականգմանը», - ասում է Համբարյանը՝ նշելով, որ Վաշինգտոնում պարզ է, որ Ադրբեջանի դաշնակիցները տեսնում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» արտահայտության մեջ խելացի ճանապարհ՝ առաջ տանելու հակաարցախյան քարոզչությունը՝ առանց ցույց տալու իրենց ակնհայտ Ադրբեջանի կողմնակից լինելը։

«Գործնականորեն, ահա թե ինչ են իրականում արժենալու նրանց «նախապատրաստությունները» ամերիկյան քաղաքականության առումով․

Պետդեպարտամենտը վարելու է կայուն հասարակական դիվանագիտություն և բանավեճեր Արցախի զիջումների մասին Հայաստանի բաց մեդիա դաշտում և ազատ քաղհասարակության շրջանակներում, միաժամանակ շատ զգուշորեն քայլելով ավտորիտար Ադրբեջանում՝ զգուշորեն խուսափելով ցանկացած արտահայտությունից, որը կարող է հրահրել Իլհամ Ալիևին կամ նրա մտերիմներին։

Պետդեպարտամենտը բացահայտ պահանջելու է առաջնային, ռազմավարական և վերջնական տարածք ու անվտանգության երաշխիքներ հայկական կողմից, միաժամանակ հստակ չի խոսելու Ադրբեջանի պոտենցիալ խոստումներ տալու մասին, որոնցից այն մի օր կարող է հետ կանգնել։

Պետդեպարտամենտն ամրապնդելու է կեղծ տպավորությունը, թե շփման գծում տեղի ունեցող հարձակումները հավասարապես հայկական և ադրբեջանական կողմերի մեղավորությունն են, այն դեպքում, երբ բոլոր լուրջ դիտորդները գիտեն, որ Բաքուն է փոձում խաթարել ստատուս քվոն։

Պետդեպարտամենտը կսահմանի, որ հայկական կողմի համար ամենաբարձր սահմանը բանակցություններում Արցախին ստատուս քվոն վերադարձնելն է (ինքնավարություն Ադրբեջանի կազմում)։

Պետդեպարտամենտը հատելու է հայկական յուրաքանչյուր կարմիր գիծ, միաժամանակ զգուշորեն հարգելու է Ադրբեջանի յուրաքանչյուր զգայուն հարց։

Պետդեպարտամենտն արհեստականորեն հավասարեցնելու է ադրբեջանական կոռումպացված ավտորիտար պետրո-միապետությունը Հայաստանի և Արցախի ժողովրդավարական կառավարությունների հետ։

Պետդեպարտամենտն անողոքաբար դասախոսություն է կարդալու հայերին, թե նրանք ինչ պետք է զիջեն՝ առանց համապատասխան ուղերձ հղելու Ադրբեջանին, թե ինչ պետք է նա զիջի։

Պետդեպարտամենտը բանակցությունների սեղանին կդնի Հայաստանի շահերը՝ միաժամանակ ձգտելով զերծ մնալ Արցախի անկախության մասին բանակցությունների ժամանակ հիշատակելուց։

Պետդեպարտամենտը կհավասարեցնի արտաքին կառավարումից անկախության և ժողովրդավարական ինքնակառավարման ամերիկյան հիմնարար իդեալները (ԱՄՆ Անկախության հռչակագրի հիմնական հիմունքները) Կովկասում ստալինյան բռնապետական և նենգ հետպատերազմական «բաժանիր և տիրիր» տարածքային ժողովրդագրական մանիպուլիացիաներին։

Ո՛չ, շնորհակալություն։ Ձեզ պահե՛ք ձեր ներողամտությունը, մենք կպահե՛նք Արցախը», - նշել է Համբարյանը։

Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել