Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 07:50-ի սահմաններում, Կապանի բնակիչ, 29-ամյա Արամ Հ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 860 OM 61 համարանիշի ավտոմեքնայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167 կմ հատվածում բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Զարդթուր Հ.-ի վարած «Վոլվո» մակնիշի 79 E 193-10 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 33-ամյա Սևակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



