Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն յոթ մարդ է զոհվել կիրակի Թուրքիայի արեւելքում՝ Իրանի հետ սահմանին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանում երկրաշարժի հետեւանքով մեր յոթ քաղաքացիները զոհվել են Վանում: Զոհվածների շրջանում չորս երեխա եւ երեք չափահաս կա»,-ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում:
Սոյլուի խոսքով՝ եւս հինգ քաղաքացիներ ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել կիրակի Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության տակ, էպիկենտրոնը՝ Թեվրիզ քաղաքի արեւմուտքում՝ 141 կմ հեռավորության վրա (քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 1.5 մլն մարդ):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



