Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 21-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շլորկուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



