Թբիլիսյան խճուղում «Գոշ» գազալցակայանի մոտ «Opel Astra F»-ն ամբողջությամբ այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղում գտնվող «Գոշ» գազալցակայանի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել` 02:01-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



