Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնից դուրս եկա ու վերջ. սկսվեց... իմ հասցեին ինչ ասես լսում եմ. Լիլիթ Մարտիրոսյան

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Կնոջ գեղեցկության ընկալումները ժամանակի հետ փոխվում են։ Հատկապես վերջին շրջանում ողջ աշխարհում կանացի գեղեցիկ կազմվածքի ընկալման նոր միտում է նկատվում. տիկնիկային բարակ իրան, լայն ազդրեր և մեծ հետույք։ Շատերն այսպիսի արդյունքի հասնելու  նպատակով մի քանի պլաստիկ վիրահատության են դիմում։

Wnews.am-ի  «Սարսափելի գեղեցիկ» խորագիրը կրող հարցազրույցների շարքի հաջորդ հյուրը Լիլիթ Մարտիրոսյանն է։ Այս աղջիկն ամեն ինչ անում է վերը նշված ստանդարտներին համապատասխանելու համար: Թեպետ վստահեցնում  է, որ որևէ վիրահատության չի դիմել, բայց նրա լուսանկարները մշտապես քննարկվում են և աղջկան մեղադրում են անբնական արտաքին ունենալու մեջ:

10

Լիլիթ Մարտիրոսյանն այժմ զբաղվում է մոդելավորմամբ, զուգահեռ պատրաստվում է սովորել նվագել  երաժշտական մի գործիքի վրա, որի մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել։ Նա նվագում է նաեւ դաշնամուր։ Ինչպես ինքն է նշում, ունի մի քանի մասնագիտություն (իրավագետ, ծրագրավորող եւ դերասանուհի), սակայն դրանցից ոչ մեկն իրեն հոգեհարազատ չէ։

103

-Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։
-Անկեղծ ասած, իմ արտաքինը շատ շատերի համար տարօրինակ է, չեմ ժխտի այդ փաստը, որովհետեւ ես ինքս դա տեսնում ու շատ լավ գիտակցում եմ։ Կարծում եմ, որ եթե մարդն ունի տարբերվող արտաքին, թեկուզ եւ տարօրինակ, ուրեմն էությամբ շատ հետաքրքիր եւ արտասովոր անձ է։ Ինձ գրավում են այդպիսի մարդիկ, նրանց հետ երբեք չես ձանձրանա։

0782
Արտաքինիս հասցեին հնչող արձագանքները միշտ էլ տարբեր են լինում։ Տնից դուրս եկա, վեեեերջ, սկսվեց… Այնքան հետաքրքիր, թե անհետաքրքիր, գեղեցիկ, թե տգեղ, զվարճալի, թե տխուր, ծիծաղելի, թե ցավալի արտահայտություններ են հնչում իմ հասցեին, բայց ես երբեք չեմ արձագանքում, պարզապես դրանք օրվա ավարտին գրի եմ առնում։ Կարելի է ասել, որ դրանք անեկդոտների մի շարք են, որոնք գուցե մի օր հրապարակեմ։

3
-Արդյո՞ք դիմել եք պլաստիկ վիրահատության։
-Երբեւէ վիրահատության չեմ դիմել, եթե դիմեմ, դրա մասին տեղյակ կպահեմ։
-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։
-Դժգոհում եմ միայն քթիցս, որն էլ շուտով պատրաստվում եմ վիրահատել։

8
-Ըստ Ձեզ, ո՞րն է կանացիության ու վուլգարության սահմանը։
-Ըստ իս, որեւէ բանի համար այս կյանքում սահման չկա՝այդ թվում նաեւ կանացիության ու վուլգարության։ Յուրաքանչյուր ոք ինքն է իր առջեւ սահմաններ դնում այս կյանքում եւ ոչ ոք իրավունք չունի դիմացինին վարկաբեկել, վատաբանել կամ մեղադրել։ Կողքից, ինչպես նաեւ հետեւից, իհարկե, միշտ էլ հեշտ է խոսել։Պետք է գիտակցել, որ մեկ անգամ ենք ապրում։

14
-Սեքսուալ ասելով՝ի՞նչ եք հասկանում։
-Մեր օրերում, իհարկե, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը սեքսուալ ասելով հասկանում են մեծ հետույք, մեծ կրծքեր, մեծ շուրթեր կամ զգալի քանակությամբ դիմահարդարում, բայց իրականում դու սեքսուալ ես, եթե սեքսուալ են քո շարժումները, արտահայտվելուդ ձեւը, ձայնդ, միմիկաներդ, մտածելակերպդ եւ վերջապես, եթե աչքերդ կայծեր են արձակում։

12
-Որքա՞ն գումար եւ ժամանակ եք ծախսում Ձեր արտաքինի վրա։
-Եթե կինն ինքն իրեն գնահատում ու սիրում է, պետք է մշտապես հետեւի իրեն՝անկախ ամեն ինչից։ Իհարկե ես հասկանում եմ, որ ապրելու պայմանները մեր օրերում շատ դժվար են, բայց հավատացեք, որ նույնիսկ ամենամինիմալ եւ դժվար պայմաններում կարող ես խնամված եւ գեղեցիկ տեսք ունենալ, պարզապես երբեք չպետք է ալարես եւ ամեն բան կստացի։
Իմ արտաքինի վրա որեւէ գլոբալ փոփոխություն չեմ արել  եւ երբեւէ մեծ գումարներ չեմ ծախսել։ Մեծ ուշադրություն եմ դարձնում մարմնիս ու մաշկիս խնամքին։ Մշտապես հաճախում եմ մարզասրահ, մաշկս խնամում եմ տնային պայմաններում՝բնական միջոցներով։ Մշտապես կարդում եմ օգտակար խորհուրդներ այդ ամենի հետ կապված, ավելի շատ հին ժամանակաշրջանի խնամքի միջոցներն եմ ուսումնասիրում եւ կիրառում, որոնք ամենաադրյունավետն են։ Մշտապես սիրում եմ արտաքինիս վրա ինչ-որ փորձարկումներ անել, նույնիսկ այնպիսի բաներ, որ, ինձ թվում է, միայն ես եմ անում։

6
-Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին հնչող քննադատություններին։
-Ես չափից դուրս համբերատար, ներողամիտ ու լավատես մարդ եմ։ Ցանկացածին էլ լավ հասկանում եմ, փորձում եմ ամեն վատ բանի մեջ միայն լավը տեսնել, երբեք ինձ թույլ չեմ տվել որեւէ մեկին վատաբանել, նեղացնել կամ քննադատել, բայց մարդիկ բոլորն էլ տարբեր են։ Ես չեմ կարող որեւէ մեկին ասել՝ փոխիր մտածելակերպդ։ Բացասական մեկնաբանություններ եղել են, կան եւ միշտ կլինեն, պարզապես կցանկանայի, որ մարդիկ ավելի բարի եւ կամեցող լինեն։ Միեւնույնն է, դիմացինին քննադատելով կամ վատաբանելով՝քո մոտ ոչինչ չի փոխվի, պարզապես ինքդ քեզ ավելի «կտգեղացնես», իսկ դիմացինի մոտ ծիծաղ կառաջացնես… Ժպտում եմ միշտ՝անկախ ամեն ինչից ու ամեն բան լավ է լինում։2  45    9  11  13

aa 2234

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության