Դեկտեմբերի 3-ին եւ 4-ին Հանրապետությունում սպասվում է ձյան տեսքով տեղումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 3-ին եւ 4-ին Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ այդ տեղեկություններն իրենց փոխանցել են օդերեւութաբանները:
«Դեկտեմբերի 1-2-ը հանրապետության ամբողջ տարածքում, առանձին մարզերում կդիտվի տեղումներ անձրեւի տեսքով, իսկ բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով: Իսկ արդեն դեկտեմբերի 3-ին եւ 4-ին սպասվում են ձյան տեսքով տեղումներ»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ հորդորելով վարորդներին տրանսպորտային միջոցները բերել համապատասխան շահագործման վիճակի՝ անցանկալի վիճակներում չհայտնվելու համար:
ՏԿԱԻՆ պաշտոնյայի խոսքով՝ նախարարության տրանսպորտային պարկը եւ փրկարարական տեխնիկան լիովին պատրաստ է ձմռան գալուն:



