Մուրճի և կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն և սպանել նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գյուղի բնակչուհի, 1951 թ. ծնված Հազավարդ Աբգարյանը (1975 թվականից «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում) նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939 թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հ. Աբգարյանը հայտնաբերվել և ժամը 19.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք մուրճը և կացինը հայտնաբերվել և առգրավվել է:
Հ. Աբգարյանը ձերբակալված է:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



