4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի այն տարածաշրջանում, որտեղ տեղակայված Է «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանը:
Իրանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է քիչ բնակեցված տեղանքում՝ Բուշեր բնակավայրից 110 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում, որտեղ կառուցվել Է իրանական ատոմակայանը:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների, ինչպես նաեւ ատոմակայանի վիճակի մասին տեղեկատվություն չի ստացվել:
«Բուշերի» ատոմակայանը, որը 2011 թվականին գործարկվել Է Ռուսաստանի մասնագետների մասնակցությամբ, կառուցվել Է մինչեւ 8 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կայանի լիակատար անվտանգության հաշվարկով:
2013 թվականին նույն այդ տարածաշրջանում գրանցվել Էր 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով շուրջ 40 մարդ Էր զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
XX



