Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հասարակական որոշակի տրամադրությունների գեներացման, բևեռացման վտանգի, պետական կարևորագույն ինստիտուտների նկատմամբ առկա շահարկումների վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։ 

Մինչ այդ՝ դիտարկելով վերջին երկու տարիների ընթացքը՝ նույն հասարակական տրամադրությունների, հասարակության քաղաքականացվածության համատեքստում, քաղաքագետը նկատում է. 

«Ըստ էության, ժողովուրդն է հեղափոխություն արել։ Հեղափոխությունն, առհասարակ, ժողովրդի լայն զանգվածների ներգրավմամբ տեղի ունեցող քաղաքական գործընթացն է։ Հիմա այս ընթացքում հասարակության մեջ կարող են լինել հատվածներ, որոնք այլակարծություն կցուցաբերեն։ 

Սա բնական է և օրինաչափ, այդ թվում` առաջիկա հանրաքվեի առումով։ Այդուհանդերձ, մի իրողություն կա. եթե որևէ ժողովուրդ հոգնում է հեղափոխության կեսին, դրանով տապալում է հեղափոխական գործընթացը։ 

Հեղափոխությունները եկարատև գործընթացներ են՝ տարբեր փուլերով։ Առաջին փուլն իշխանության փոփոխությունն է, բայց դրանով հեղափոխությունը չի կարող ամբողջականանալ։ Այսինքն, մենք պետք է անցում կատարենք այլ ոլորտներում հեղափոխական գործողությունների, որպեսզի հեղափոխություն ասվածը լինի ամբողջական և չլինի կիսատ։ 

Ֆրանսիացիները հեղափոխության լավագույն փորձն ունեն, բայց Լուի Անտուան Սեն-Ժյուստը մի թևավոր խոսք ունի՝ «Նրանք, ովքեր կիսատ հեղափոխություններ են անում, փորում են սեփական գերեզմանը»։ Այսինքն, որպեսզի հասարակությունն էլ չմխրճվի այդ ճահճի մեջ, պետք է մինչև վերջ տանի գործընթացը։ Այս տեսանկյունից քաղաքական առումով հասարակությունը պետք է կոնսոլիդացվի մեկ կարևոր նպատակի շուրջ, որը բխում է պետականության շահից։

 Որևէ կիսատ բան երբևէ չի կարող պրոդուկտիվ լինել, այդ թվում՝ հեղափոխությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետը։ Է. Օրդուխանյանի խոսքով, այսօր մեր հասարակության մեջ հասարակական, քաղաքացիական բախման պոտենցիալ գոյություն չունի. 

«Որքան էլ դիսկուրսում կոշտ դրսևորումներ եղան, այնուամենայնիվ, դրանք քաղաքական գործողությունների, քաղաքացիական վարքագծի մեջ չարտահայտվեցին։ Բնական է, որ կան քաղաքական տարբեր հայացքներ, բայց դրանք ժողովրդի տարբեր շերտերի միջև մեկը մյուսի նկատմամբ բռնի գործողությունների չեն վերաճելու»։ 

Քաղաքագետի խոսքով, այն թեզը, ըստ որի՝ հասարակության մեջ բևեռացում կա, արհեստական է. 

«Հասարակությունների մեջ բևեռացումներ առաջանում են, երբ կան որոշակի նախադրյալներ։ Դրանք կարող են բնորոշ լինել բացառապես պլյուրալ հասարակություններին, որոնք էթնիկ, մշակութային, լեզվական, կրոնական որոշակի տարբերություններ ունեն։ Մեր պարագայում, որպես մոնոէթնիկ, կոնսոլիդացված ազգային հասարակություն, այդ բևեռացում ասվածը խիստ արհեստական է։ 

Կարող են լինել տրամադրություններ, դիրքորոշումներ, բայց մեր պարագայում չենք կարող հասարակությանը բևեռների բաժանել՝ պայմանավորված քաղաքական տարբեր հայացքներով։ Ըստ էության, քաղաքական որոշ ուժերի է ձեռնտու հասարակությանը ներկայացնել որպես բևեռացված տարբեր միավորներ։ 

Քաղաքական շահ կա այս ամենի մեջ։ Հասարակության քաղաքական հայացքների և դիրքորոշումների վրա այսօր ազդեցությունները բացառապես ներքաղաքական դաշտից են բխում։ Այսինքն, չկան արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնք հասարակության մեջ քաղաքական տարբեր հայացքների և դիրքորոշումների համար անջրպետ կստեղծեն»։ 

Խոսելով այն տրամադրությունների գեներացման մասին, որոնք տեղավորվում են պետական կարևորագույն օղակների, մասնավորապես բանակի նկատմամբ շահարկումների տրամաբանության մեջ, մեր զրուցակիցը նշեց.

«Զինված ուժերին քաղաքական նպատակներով հեղինակազրկելու և վարկաբեկելու փորձերն ուղղակի սպառնալիք ու վտանգ են հայոց պետականությանը։ Իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ երբևէ քաղաքական հայացքներ և դիրքորոշումներ չներթափանցեն բանակ։

 Անթույլատրելի է, որ հասարակական, առավել ևս քաղաքական որոշակի հայացքներ և տրամադրություններ փոխանցվեն բանակին։ Կա տարածված մի թեզ, թե բանակը հասարակության հայելին է, և այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, իր հայելային անդրադարձը նաև բանակում կարող է ունենալ։ 

Իրականում սա թյուր, կեղծ և վտանգավոր թեզ է։ Բանակը փակ կառույց է, ունի հստակ գործառույթ՝ պահպանել պետության անվտանգությունը։ Եվ այս առումով բանակը երբևէ չի կարող հասարակության հայելին լինել։ 

Սա մի կառույց է, որտեղ յուրաքանչյուր անձ, որը զորակոչվում է ծառայելու, պետք է անցնի այդ ֆիլտրով, բնականաբար, բացառապես պետականամետ գիտակցություն կրելով՝ իրացնի պետական շահերը։ Այնպես որ, այս մասով բանակը ապաքաղաքական կառույց է, և այդ օղակի քաղաքականացումը երբևէ չի կարող որևէ լավ նպատակի հանգեցնել»։ 

Անդրադառնալով հասարակական հատվածին՝ քաղաքագետը հավելեց. «Մենք գիտենք, որ թե՛ նախկինում, թե՛ այսօր հասարակության մեջ ինչպիսի «արժեքներ» կան, ինչպիսի արատավոր երևույթներ, որոնք բանակի կարգապահությունն ապահովող և իրականացնող օղակների գործառույթների թերի կատարման պարագայում կարող են որոշակի իրավիճակ ստեղծել։ 

Եթե հայացք ենք նետում մեր հասարակության տարբեր օղակների և սոցիալականացման տարբեր ինստիտուտներին՝ ընտանիք, բակ, կրթօջախներ և այլն, տեսնում ենք, որ կան բավականին խնդիրներ։ Այդ քրեական հակամշակույթ ասվածը որոշակի դրսևորումներ, որոշ դեպքերում նաև խրախուսանք է ստանում։ 

Կան ընտանիքներ, որոնք իրենց զավակներին միգուցե խրախուսում են նման վարքագիծ ունենալ։ Այսինքն, հասարակության մասով դաստիարակության, կրթության և բազմաթիվ այլ խնդիրներ կան։ 

Բայց, այնուամենայնիվ, կարևորը հետևյալն է. այնքան բարձր պետք է լինի վերահսկողությունը, որ ով էլ մուտք գործի բանակ, անցնի այդ ֆիլտրով, այսինքն, ամբողջությամբ այլ սոցիալականացում անցնի բանակում, իսկ վերադառնալով՝ հասարակության համար լինի շատ ավելի պիտանի քաղաքացի, քան մինչ այդ էր»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ