Սերգեյ Միքայելյանը մեկնարկեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏԴահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Ավանդության համաձայն, գավաթի խաղարկությունն անցկացվեց ֆիննական Ռուկա քաղաքում: Տղամարդկանց 10 կմ ազատ վազք վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը: Միքայելյանը 10 կմ տարածությունը հաղթահարել է 22 րոպե 55 վարկյանում:
Աշխարհի գավաթի խաղարկության այս մրցաձևում հաղթող դարձավ Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին: Նա 10 կմ տարածությունն անցավ 21 րոպե 05 վայրկյանում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



