Հրդեհի ժամանակ հնգամյա տղան փրկել է ամբողջ ընտանիքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչ 5-ամյա Նոա Վուդսը տանը բռնկված հրդեհի ժամանակ փրկել է ամբողջ ընտանիքին, հայտնում է CNN-ն:
Տղան արթնացել է գիշերվա կեսին եւ տեսել, որ ննջասենյակը բռնկված է կրակի բոցով:
Նա, սակայն, խուճապի չի մատնվել եւ սկսել է գործել:
Նոան ցատկել է անկողնուց եւ պատուհանով դուրս բերել սենյակում իր հետ քնած 2 տարեկան քրոջը:
Դրանից հետո նա տուն է վերադարձել շան հետեւից, այնուհետեւ վազել է հորեղբոր տուն օգնություն խնդրելու:
Բարեբախտաբար, փրկվել են ոչ միայն Նոան՝ քրոջ ու շան հետ, այլեւ նրանց մեծ ընտանիքի մնացյալ անդամները եւս:
Դրսեւորած հերոսության համար հիմա տղային կարժանացնեն պատվավոր հրշեջի կոչման եւ մի շարք պարգեւների:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



