Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական ոլորտում արմատական բարեփոխումներ կատարելու փոխարեն իշխանություններն ընտրել են նվազագույն դիմադրության ուղին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eurasia.expert-ն ««Ավտոմոբիլային բում» ԵԱՏՄ-ում. դասեր Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականը հայ ավտոսիրողների և ավտոմեքենաներ վաճառողների համար սկսվել է բավականին ոչ ուրախ: 2019 թվականը վերջին տարին էր, երբ Հայաստանը արտոնյալ ռեժիմ ուներ ԵԱՏՄ շրջանակներում, և որոշ ապրանքներ ներմուծելիս, ներառյալ ավտոմեքենաները, մաքսատուրքերը վճարել են արտոնյալ չափով: Միևնույն ժամանակ, 2020 թվականի առաջին նիստում Հայաստանի Ազգային ժողովը չի ընդունել ավտոմեքենաների ներմուծման ԱԱՀ-ի իջեցման վերաբերյալ նախագիծը: 

Ըստ այդ նախագծի, նախատեսվում էր 3-5 տարեկան մեքենաների ներմուծման համար սահմանել 5% ԱԱՀ՝ 20% -ի փոխարեն, իսկ 5-10 տարեկան ավտոմեքենաների համար՝ 10%: Այնուամենայնիվ, իշխող մեծամասնությունը մերժել է օրինագիծը՝ իր դիրքորոշումը բացատրելով այն փաստով, որ նման կերպ երրորդ երկրներից ներմուծումը հարկվելու է ավելի քիչ, քան ներմուծումը ԵԱՏՄ երկրներից: 

Միևնույն ժամանակ, այս ոլորտում առկա խնդիրները չեն սահմանափակվել միայն ներհայկական մարտերով, և Հայաստանի ու Ղազախստանի միջև ծագել է մինի-կոնֆլիկտ՝ կապված հայաստանյան պետհամարանիշներով տասնյակ հազարավոր մեքենաներ Ղազախստան ներմուծելու հետ: 

Կոնֆլիկտի էությունն այն է, որ ըստ պաշտոնական Նուրսուլթանի, Հայաստանի համար մեքենաներ ներմուծելու արտոնյալ ռեժիմի պատճառով ղազախական գանձարանը չի ստացել մոտ 170 միլիոն դոլար հարկային եկամուտ: Իրավիճակը կարգավորելու համար երկու երկրների իշխանությունները բանակցություններ են վարում: 

Հայաստանի 2018 թվականի իշխանափոխությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ: Փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասը ակնկալում էր արմատական փոփոխություններ, որոնք թույլ կտային կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ ունենալ: 

Այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում արմատական բարեփոխումներ կատարելու փոխարեն իշխանությունները ընտրել են նվազագույն դիմադրության ուղին՝ վիճակագրական տվյալների մանիպուլ յացիաները, կամ, ժողովրդի լեզվով ասած՝ տնտեսական հավելագրումները: 

Արդեն 2020 թվականին կարող են դժվարություններ առաջանալ կառավարության համար, քանի որ տնտեսական աճի և բյուջեի եկամուտների սահմանված մակարդակը պետք է պահպանել, իսկ դրանց ապահովման գործիքները ավելի ու ավելի քիչ են: Նոր կառավարության համար տնտեսական և բյուջեի եկամուտների աճ ապահոված հավելագրումների կարևոր հոդված է եղել հենց ավտոմեքենաների ներմուծումը և հետագա վերավաճառքը: 

Ավելին, հավելագրումներն արվել են երեք ուղղությամբ՝ գործազուրկների թվի իջեցում, բարեկեցության ավելացում և հարկային մուտքերի աճ: Ավելի կոնկրետ, 2019 թվականին ավտոմեքենաների ներմուծումն ու վերավաճառքը դարձել էր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որն էլ ապահովել էր բյուջեի եկամուտների զգալի աճ: Այդ տարի երկիր է ներմուծվել ավելի քան 189 000 մեքենա, որոնց մաքսազերծումից երկրի բյուջեն ստացել է մոտ 200 միլիոն դոլար: 

Շատ տնտեսագետներ բյուջեի եկամուտների այդ աճը անվանել են «տոքսիկ», քանի որ այն կարճաժամկետ բնույթ է կրում և ստեղծում է աճող բարեկեցության պատրանք: Ընդ որում, այդ ամենը բերել է երկրում առկա արժութային զանգվածի ավելացման, ինչն ի վիճակի չէ ստեղծել լրացուցիչ արժեք: 

Փողը մտել է տնտեսություն, բայց դա չի ապահովել ապրանքների և ծառայությունների համադրելի աճ, որովհետև բացի այն, որ մեքենաների ներկրումը արդեն դադարել է, ներմուծվածներն էլ հիմնականում չեն օգտագործվում: 

Շատերը 5-6 մեքենա են գնել` հույս ունենալով դրանք թանկ գնով վերավաճառել 2020 թվականին, բայց դա, հավանաբար, անհնար կլինի, և մեքենաների վրա ավտոտնակներում փոշի կնստի: Այսպես կոչված հավելագրումների մեջ ուշագրավ է նաև զբաղվածության աճի և գործազուրկների թվի նվազման մանիպուլ յացիան: 

Ըստ որոշ տնտեսագետների, գործազրկության մակարդակը երկրում նվազել է ոչ թե իրական տնտեսական առաջընթացի պատճառով, այլ այն պատճառով, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն գործազուրկների թվից հանել է երկրի մոտ 50 հազար այն բնակիչներին, որոնք զբաղվել են ավտոմեքենաների ներկրմամբ: Սա թույլ է տվել իջեցնել գործազրկության պաշտոնական մակարդակը 17,5% -ից մինչև 13%-ի: 

Ինչպես բյուջեի եկամուտների ավելացման, այնպես էլ զբաղվածության ցուցանիշների մանիպուլ յացիաների դեպքում, այդ քայլերը ժամանակավոր են և չեն ապահովում կառուցվածքային վերափոխումներ երկրի տնտեսության մեջ: 

Մեծ թվով ավտոմեքենաների ներկրման հետ կապված ևս մեկ խնդիր է առաջացել: Փորձագետների կարծիքով դրանց մեծ մասը գնվել է վարկով, ինչը բերել է երկրի քաղաքացիների վարկային բեռի ավելացման: Միևնույն ժամանակ, ավտոմոբիլային շուկայի փլուզման մեծ ռիսկի պատճառով (շատ առաջարկ և քիչ պահանջարկ), բանկերը կհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ վարկերը ժամանակին չեն մարվի, ինչը հղի է այնպիսի խնդիրներով, որոնք ստիպված կլինի լուծելԿենտրոնական բանկը: 

Գրեթե ցանկացած որոշում ունի իր քաղաքական և տնտեսական տրամաբանությունը: Այս դեպքում ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերը բարձրացնելու որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ այն անդամ երկրների ցանկությամբ, որոնք ունեն իրենց ավտոարդյունաբերությունը: Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ դաշնակցային հարաբերությունները կառուցվում են սեփական դիրքորոշումները գործընկերներին փոխանցելու և այն պաշտպանելու ունակությամբ: 

Այլ կերպ ասած, հաճախ հարցը հենց բանակցելու ունակությունն է: 2019 թվականը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին էր, ինչը լավ առիթ էր, որպեսզի պաշտոնական Երևանը գործընկերներին ներկայացնի իրավիճակի և առաջացած խնդիրների տեսլականը, ինչպես նաև առաջարկի, օրինակ՝ մաքսատուրքերի դասակարգում՝ հաշվի առնելով այն, որ երկիրը չունի իր ավտոարդյունաբերությունը: Բայց դա չի արվել: 

Հայաստանի նախորդ իշխանություններին հաճախ քննադատել են ազգային շահերը լիարժեք պաշտպանելու անկարողության համար: Հայաստանի ներկայիս կառավարությունը ևս որակապես չի տարբերվում իր նախորդներից: 

 

Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին