Արցախի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին վրաերթի ենթարկվում (տեսանյութ)
ՎԻԴԵՈ Փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում :Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



