Գողություն հյուրանոցից. Օգտվել են ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 13.57-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հյուրանոցներից մեկում կատարված գողության մասին հաղորդում էր ստացվել. օգտվելով ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից՝ սենյակից գողացել էին նրա դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական եւ բանկային քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի եւ Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 16.45-ին, Խորենացու փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 49-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



