Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ան­տար­բե­րու­թյան և ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան «պա­տը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն լռությունը միգուցե ավելի արդարացված է, քան խոսելը, հատկապես, երբ խոսքի մեջ ընդգծված անտարբերություն կա։ Երբեմն չարտահայտվելն ավելի ճիշտ ընտրություն կդիտվի, քան այն պահվածքը, որն ուղեկցվում է ոչ միայն անտարբերությամբ, այլև ընդգծված ցինիզմով։ Այս մոտեցումները կարող ենք սինթեզել մեր իրականության ցանկացած երևույթի մեջ՝ սկսած հասարակական, վերջացրած քաղաքական հարաբերություններով։ 

Առավել ևս, երբ այդ հարաբերությունները վերջին շրջանում հայտնվել են բավականին ցածր մակարդակի վրա, երբ բացի ընդգծված ցինիզմից, իրար վրա ցեխ շպրտելու, դիմացինին ամեն գնով նսեմացնելու անհագ ցանկություն կա, ինչը, ի վերջո, վերածվում է մի անատամ գործընթացի, որը հետին պլան է մղում կարևորը։ 

Խոսքը ոչ թե մեկ, այլ մի շարք կարևորների մասին է՝ դուրս ամեն տեսակի բզկտոցների, լեզվակռիվների ու հաճախ արհեստական կամ կեղծ օրակարգերի տիրույթից։ 

Նախօրեին հայտարարվեց դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած երկու զինծառայողի մահվան մասին։ Դեպքերը, ցավոք, հերթականն էին, որոնք տեղ էին գտնելու օրվա լրահոսում։ Բոլորը հերթական լուրը կարդալու էին ու շարունակելու էին ապրել իրենց առօրյայով։ 

Չեմ ուզում խոսել բանակում բարոյահոգեբանական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ 

Նախ՝ այն պատճառով, որ այդ մասին բազմիցս առիթ ունեցել ենք խոսել ոլորտին ավելի քաջատեղյակ, զինվորների և սպաների հետ առօրյա կապի մեջ գտնվող անձանց հետ, և երկրորդ՝ այդ մասին դեռ շատ կխոսվի։ Չեմ ուզում խոսել նաև նման դեպքերին հաջորդած մեղադրանքների նոր տարափի մասին, որոնք, իհարկե, քիչ չեն լինի։ Իսկ մեղադրելն, ամեն դեպքում, ամենահեշտն է։ 

Չեմ ուզում խոսել նաև այն հատվածի մասին, որի համար նման ցավալի դեպքերն առիթ են՝ հերթական անգամ թիրախավորելու այն օղակը, որը մեր պետության հիմնասյունն է։ 

Չեմ ուզում խոսել նաև նրանց մասին, ովքեր բանակի մասին դատողություններ են անում՝ իրենց իրավունք վերապահելով վերլուծել իրավիճակն այն դեպքում, երբ բանակ բառը միայն արտասանել են, բայց բանակը չեն տեսել, բանակի հետ լավագույն դեպքում առնչվել են որևէ հարազատի «բանակի քեֆի» մասնակցելով։

 Ուզում եմ խոսել այն կարևորներից մեկի մասին, որը կորչում է նույն լեզվակռիվների, ցինիզմի, առօրյա քաղաքական ու ոչ քաղաքական լրահոսի մեջ։ 1998 թվականն էր։ Մեր բակի բնակիչների լռությունն այնքան ուժեղ էր, որ 1998թ.-ին դեռ առաջին դասարանում գտնվող երեխայի հիշողության մեջ այն արդեն 22 տարի անց նույնքան թարմ է, նույնքան տպավորիչ ու խոսուն։

 Բակի տղաներից մեկը բանակում զոհվել էր, լուրն առավոտյան էին իմացել։ Բոլորի դեմքին երկար ժամանակ դեռ ժպիտ չեկավ՝ մինչև ծնվեց զոհվածի եղբոր որդին, ում կոչեցին զոհվածի անունով։ 

Իսկ ի՞նչ ենք մենք հիշելու 22 տարի անց։ Իրականում մեր հասարակության առողջ հատվածին ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ, ինչի ավելի թարմ վկայությունն ապրիլ յան պատերազմն էր։ 

Չի կարող նաև ստիպել լռել, և այդ հատվածի լռությունը երբեք արդարացված չի լինի։ Բայց, միևնույն է, կան հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում... 

Այդ ե՞րբ հասցրեց նույն հասարակության մեջ ծնվել մի հատված, որի գոնե մեկ օրվա լռությունը միշտ արդարացված ու բոլորի համար շահեկան կլինի, որից նույն առողջ հասարակությունը կխնդրի ոչինչ չանել, չասել, գոնե մեկ օրով զսպել, օրինակ՝ սրճարաններում արված լուսանկարները հրապարակելու անհագ ցանկությունը։ 

Այդ նույն հասարակությունից են «ծնվե՞լ» այն պաշտոնյաները, որոնց երբեք ու ոչինչ չի խանգարում լայն ժպտալ ու քաղաքական հակառակորդներին ծաղրել նման լուր լսելուց դեռ մեկ ժամ չանցած։

 Չէ՞ որ նույն հասարակության մեջ կան մարդիկ, որոնք մի քիչ ավելի մեծ պատասխանատվություն ունեն՝ իրենց պահվածքով մյուսներին օրինակ ծառայելու իմաստով։ Իրականում ոչ ոք ոչ ոքի չի ստիպում սգալ, կիսել դիմացինի վիշտը կամ գիտակցել խնդիրների խորությունը, որոնք միգուցե անդունդ դառնալու վտանգ ունեն։ 

Բանակում տիրող իրավիճակի պատասխանատվությունը բոլորս ենք կիսում, թեպետ այս առումով բանավեճ կա. ոլորտին առավել քաջատեղյակները դպրոցի ու մանկապարտեզի վրա անընդհատ մեղքը բարդելը վերացական են համարում՝ դասելով ոչինչ չտվող ու նույն պատասխանատվությունից խուսափելու ամենահեշտ միջոցների շարքին։ 

Բայց մեր թեման այլ է, խնդիրը երբեմն արդարացված լռության մեջ է։ Այս առումով երևի ավելի մեծ պատասխանատվություն կա, ավելի շուտ՝ պատասխանատվության զգացում ունենալու անհրաժեշտություն՝ քո խղճի, երկրի ու այն քաղաքացու հանդեպ, որի որդին մի քանի ժամ առաջ մահացել է։ 

Չգիտեմ՝ որքանո՞վ են գիտակցում այդ պատասխանատվությունը նրանք, որոնց, ամեն դեպքում, ոչինչ չի խանգարում լայն ժպտալ, սրճարաններից լուսանկարներ հրապարակել ու գոնե մեկ օրով չզսպել այլ թեմաներով լեզվակռվի մեջ մտնելու անհագ ցանկությունը։ Առհասարակ, կան արժեքներ, որոնց նկատմամբ մեր հասարակության մոտ ընդգծված զգայունություն կա։ 

Այդ արժեքներից են բանակը, զինվորը։ Մեկը ծառայող զինվորի մեջ իր որդուն է տեսնում, մյուսը՝ եղբորը, մեկ ուրիշն էլ ինքն իրեն՝ տարիներ առաջ։ Ինքն իրեն հիշելուց միգուցե ինքն իրեն հարցեր է տալիս՝ արդեն մերօրյա իրականության մեջ չգտնելով դրանց պատասխանները։ 

Բայց մի հատված կա, որը ոչ ոքի չի տեսնում. անծանոթ զինվորի մեջ չի տեսնում թե՛ որդուն, թե՛ եղբորը, թե՛ ընկերոջը, թե՛ զարմիկին, որը դեռ նոր պետք է զորակոչվի։ Ի վերջո, չի տեսնում նաև ինքն իրեն ու իր մոտ հարցեր չեն առաջանում։ 

Ուզում եմ կրկին շեշտել՝ ոչ ոք դիմացինից ոչինչ չի պահանջում, չի պարտադրում հարգել, կիսել պատասխանատվությունը, կամ, ի վերջո, ունենալ պատասխանատվության զգացում։ 

Բայց, միևնույն է, անպատասխան հարցեր կան. ե՞րբ հասցրեցին ստվերվել կարևորները, երբ ծնվե՞ց այն հատվածի անտարբերությունը, որի լռությունը գոնե մեկ օրով ոչ միայն արդարացված, այլև ցանկալի կլիներ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել