Ո՞ր իրավապաշտպաններն են անդամակցելու Վանեցյանի կուսակցությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՏպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միևնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության «կորիզը» կազմելու են ոչ միայն հանրությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքական դեմքեր, հասարակական գործիչներ, այլ նաև մի շարք իրավապաշտպաններ:
Մեզ չհաջողվեց ճշտել նրանց անունները, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ լինելու են նաև ուշագրավ անակնկալներ: Ըստ մեր զրուցակցի, շուտով այս առումով կլինեն հստակեցումներ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



