Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ

Օրն ուժեղացնում է կյանքի դրական ընկալումը, օգնում է վառ արտահայտվել ձեր անհատական տաղանդներին և ունակություններին: Այսօր ավելի լավ է գործել ազատ ռեժիմով, քանի որ հենց դա կօգնի, որ ձեր ունակությունները բացահայտվեն անսովոր ոլորտներում, կընդգծի ձեր պոտենցիալը առաջադիմական ուղղություններում: Գերազանց օր է այն Խոյերի համար, ում աշխատանքը ստեղծագործական ոլորտում է: Հիանալի օրեր են նաև հանգստի համար:

Ցուլ

Ցուլերի համար այսօր հատուկ նշանակություն կունենան ընտանեկան և տարածքային հարցերը: Ծնողների համար կարևոր են երեխաների նվաճումները: Նրանց, ովքեր տնից հեռու են գտնվում, կուրախացնեն նորությունները հայրենիքից: Կարելի է զբաղվել անձնական տարածքի ընդլայնման հարցերով: Ստեղծագործ անհատաները ևս մեկ հնարավորություն կստանան ընդլայնել սեփական ինքնաիրացման սահմանները, սակայն դրա համար անհրաժեշտ է իմանալ ինքդ քեզ և քո հնարավորությունները:

Երկվորյակ

Երկվորյակների համար իրադարձությունները կշրջվեն դրական կողմով: Այս օրերի ստեղծագործական ազդակը չարժե ծախսել առօրյայի, այսրոպեական մանր քմահաճույքների, ինչպես նաև աննշան ծրագրերի և նպատակների վրա: Ձեր առջև ավելի գլոբալ նպատակ դրեք, ինչով արդյունքում կարող եք հպարտանալ: Այս օրերը լի են վառ և ուրախ պահերով, որոնք ձեզ կպարգևեն մեծ գործերի համար անհրաժեշտ ոգևորություն: Ծնողները ճիշտ կանեն ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում կողմորոշվել մոտ ապագայի հոգևոր և նյութական արժեքների հարցում: Արժե ճշգրտել նախագծերի ֆինանսավորումը, ընտանիքի, անձնական և երեխաների կարիքների համար ներդրումների չափերը: Դա հատկապես կարևոր է, եթե պատրաստվում եք արձակուրդի: Հաջող խոշոր գնումների հնարավորություն կա, եթե նախապես մտածել եք բոլոր նրբությունները և հստակ գիտեք, թե ինչ եք ցանկանում: Ինքնաբուխ ծախսերն այժմ անցանկալի են:

Առյուծ

Առյծուներին սպասվում է հոգևոր վերելք, ընդ որում` օրվա ընթացքում էներգիան միայն կաճի: Հիանալի օր է ցանկացած զբաղմունքի համար, որը բացահայտում է ձեր անհատականությունը և յուրօրինակությունը: Գերազանց պահ է գովազդի, կողմնակիցներ ներգրավելու համար: Լավ օրեր են այն Առյուծների համար, ովքեր աշխատում են լայն զանգվածների հետ, ունեն շփման մեծ շրջանակ: Ինքնագնահատականը բարձրացնելուն կօգնեն սիրո, երեխաների հաջողության, ստեղծագործական նվաճումների երջանիկ րոպեները:

Կույս

Այսօր շատ բան կարելի է անել լավ տրամադրության, հույսի, հաջողության նկատմամբ հավատի ալիքի վրա: Ձեր ոգևորության աղբյուրն անպայման չէ, որ մակերեսին լինի: Ձեզ կարող է ոգեշնչել վիրտուալ աշխարհում ինչ-որ իրադարձություն, ստեղծագործական բացահայտում, սիրային էյֆորիա, ինչ-որ հաճելի նախազգացում: Այսօր ավելի լավ է չզբաղվել առօրյա գործերով: Ի տարբերություն ստեղծագործական աշխատանքի` այն կարող է խլել ձեր ուժերը:

Կշեռք

Այս օրը լավ է ոչ պաշտոնական նախաձեռնությունների վրա հիմնված զբաղմունքների և ստեղծագործական լուծումների որոնումների համար:  Գործունյա մարդկանց խորհուրդ է տրվում նորից ուսումնասիրել խոշոր ներդրումների, փորձարարական և գովազդային նախագծերի, ազդեցության ընդլայնման հնարավորությունները: Մի՛ շտապեք հրաժեշտ տալ ընկերներին, նույնիսկ եթե հանգամանքները դա են ակնարկում: Սիրահարված Կշեռքները ժամանակ ունեն վերանայել հարաբերությունների` իրենց չգոհացնող ձևաչափը:

Կարիճ

Օրը բարենպաստ է փառասեր, ստեղծագործ Կարիճների համար, ովքեր իրենց նկրտումներն իրականացնելու համար շատ բանի են պատրաստ: Նրանք ոչինչ չեն խնայի իրենց ցանկությունների իրագործման համար և պատրաստ կլինեն ցանկացած զոհողության: Օրը կարևոր է նաև նրանց համար, ովքեր առաջ են մղում իրենց սաներին` հանդիսանալով նրանց ծնողը, մարզիչը, դաստիարակը, կամ օգնում են սիրելի անձնավորությանը: Եթե ձեզանում վստահ չեք, չարժե վիճել ազդեցիկ մարդկանց հետ և ձեզ վրա վերցնել ձեր ուժերից վեր գործեր:

Աղեղնավոր

Աղեղնավորներին հաջողություն է սպասվում, աճում է նրանց ժողովրդականությունն ու հեղինակությունը: Սակայն չարժե կորցնել զգոնությունը, այլապես արդյունքների մի մասը կարժեզրկվի: Նվաճումները կարող են վտանգի տակ հայտնվել ուրիշի նախանձի, ճակատագրական հանգամանքների կամ նախկինում ձեր գործած սխալների պատճառով: Վայելելով կյանքը` միաժամանակ նախազգուշական միջոցներ ձեռնարկե՛ք; Դա հատկապես կարևոր է, եթե օժտված եք իշխանությամբ կամ ներկայացնում եք ինչ-որ մեկի շահերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի խանգարի փոքր-ինչ արտիստիզմը և անկաշկանդությունը: Կարկամածությունը կաշխատի ձեր դեմ: Օրվա արդյունքները կախված են նրանից, թե ինչով կարող եք ռիսկի դիմել: Հաջողություններն ավելի համեստ կլինեն, եթե գերադասում եք կայունություն և կանխատեսելիություն, զուրկ եք արկածախնդրությունից: Եթե պատրաստ եք ավելի շատ ռիսկի, քան սովորաբար, ձեզ սպասվում է բոնուս, թանկարժեք նվեր, արժեքավոր մրցանակ, սիրային կամ ստեղծագործական հաջողություն:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում սևեռվել իրենց խնդիրների վրա: Եթե առաջադրանքը չի լուծվում, հոգնել եք կամ տրամադրություն չունեք, արժե հետաձգել աշխատանքը: Որքան շուտ դրական տրամադրվեք, այնքան ավելի արագ կկարգավորվեն շրջապատի հետ ձեր հարաբերությունները, իսկ առաջիկա հանգստյան օրերի ծրագրերն ավելի խոստումնալից կդառնան: Արժե ընդառաջել զուգընկերոջ կամ այլ մարդու ցանկություններին, ում հարգում եք, ումով հիանում եք: Կարևոր է նաև անկեղծ լինել, չարժե լավ զբացմունքներ ցուցաբերել միայն հաճոյանալու նպատակով:

Ձկներ

Այսօր լավ է զբաղվել գործերով, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունը: Շատ Ձկների հաճույք կպատճառի սիրելի աշխատանքը, թանկագին էակների նկատմամբ հոգատարությունը: Հանգիստը պետք է ոչ միայն ուրախացնի, այլև օգտակար լինի առողջությանը: Խուսափե՛ք արևի ուղղակի ճառագայթներից, չափից դուրս մեծ ծանրաբեռնվածություններից, մարդաշատ, աղմկոտ վայրերում տևական զվարճանքից: Հաճույքների չարաշահումը կարող է վատացնել ինքնազգացողությունը:

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին